Մեծ Բրիտանիայից 20-ամյա Քլոե Պրինտ-Լամբերտի մոտ սեփական հույզերի հանդեպ անըմբռնողականություն է դիտարկվել: Նա տառապում է հազվագյուտ եւ ծանր հիվանդությունից, որն ալերգիա է առաջացնում նույնիսկ հույզերի հանդեպ:

Աղջկա մոտ մաստոցիտոզ են ախտորոշել: Հիվանդության նոպաներն ի հայտ են գալիս այն պահին, երբ աղջիկն ուժեղ հույզեր է ունենում: Նա առողջական այլ խնդիրներ էլ ունի, ինչի հետեւանքով գամված  է հաշմանդամի սայլակին: 

Քլոեն արդեն բախվել է ոսկյա զարդերի, դեղերի, օդի ջերմաստիճանի փոփոխությունների եւ նույնիսկ հույզերի անկման հետ կապված նոպաների հետ: Նա գաղափար չունի, թե հետագայում իր օրգանիզմն ուրիշ ինչի կհակազդի: Մաստոցիտոզը հազվագյուտ վիճակ է, որն առաջանում է մարմնի հյուսվածքներում հավաքվող մաստոցիտների ավելցուկից: Այդ բջիջներն արտադրվում են ողնուղեղի կողմից եւ իմունային համակարգի շատ կարեւոր մասն են կազմում, որն օրգանիզմին օգնում է պայքարել վարակների դեմ:

Երբ վերոհիշյալ բջիջներն ալերգեն են նկատում, արյան հոսքի մեջ բաց են թողնում գիստամին եւ այլ նյութեր: Բայց մաստոցիտները երբեմն սխալվում են եւ սկսում են հարձակվել անվնաս ալերգենների վրա: Մաստոցիտոզի զոհերը կարող են անաֆիլակտիկ շոկ ապրել: 

Մի քանի տարի առաջ Քլոեի մոտ նաեւ  Էլերս-Դանլոսի համախտանիշ էին ախտորոշել (հոդերի միակցող հյուսվածքի հիվանդություն), դիրքային օրթոստատիկ տախիկարդիայի համախտանիշ (սրտի աշխատանքի հազվագյուտ բարդացում) եւ վեգետատիվ նյարդային համակարգի խանգարում, ինչի հետևանքով աղջիկը չի կարողանում նորմալ վերահսկել իր մարմնի ջերմաստիճանը, սրտի եւ շնչառության ռիթմն ու մարսողությունը: