Կարագը, ձուն եւ շոկոլադը տարիներ շարունակ համարվում էին դիետիկ չարիք այն բանի համար, որ դրանք իբրեւ թե բարձրացնում են խոլեստերինի մակարդակը, սրտային հիվանդությունների ու ինսուլտի առաջացման ռիսկը: «Լուծումներ հոգնածութայն եւ ֆիբրոմիալգիայի դեմ» գրքի հեղինակ, բժիշկ Ջեյքոբ Թեյթելբաումը (Jacob Teitelbaum) գտնում է, որ այդ ամենը սխալմունք է, եւ կարող է հանգեցնել նրան, որ մարդը սկսի սխալ սնվել:
Օրինակ՝ կարագը: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ չափավոր քանակությամբ այն ավելի առողջարար է, քան մարգարինը, որը վնասակար յուղեր պարունակում:
Շոկոլադը պարունակում է հակաօքսիդանտներ, ընդեղենը՝ առողջ ճարպեր, որոնք օգնում են իջեցնել խոլեստերինի մակարդակը, իսկ ձուն երբեք չի բարձրացրել սրտանոթային հիվանդությունների ռիսկը, այն հանդիսանում է սպիտակուցների ամենաառողջ աղբյուր, հաղորդում է Newsmax Health:
Նույնիսկ աղն է վատ համբավ ձեռք բերել, գրում է բժիշկ Թեյթելբաումը, սակայն չափավոր քանակությամբ այն միանգամայն անվտանգ է: «Պետք է ամենը հավասարակշռել: Շոկոլադ կարելի է ուտել չափավոր քանակությամբ, օգտագործել յոդացված աղ: Սնունդը, որը ձեզ երջանիկ է դարձնում, չի կարող օգտակար չլինել»,- ասում է նա:






