Զեյթունի ձեթը ներկայացվում է որպես ամենաօգտակար սննդամթերքներից մեկը, որը մարդուն անհրաժեշտ նյութեր է պարունակում:  Բայց փորձագետներն այսչափ լավատեսական չեն. Նրանց կարծիքով, զեյթունի ձեթի հանդեպ մարկետինգի շնորհիվ մեծացած հետաքրքրությունը չի փոխհատուցվում այդ մթերքի որակով: 

Սաքսոնիայի եւ Լեյպցիգի սպառողների միության տվյալներով, խանութներում վաճառվող զեյթունի ձեթն աչքի չի ընկնում բարձր որակով:  Ընդ որում, պարտադիր չէ, որ նույնիսկ բիո-հավաստագիր ունեցող ձեթը լիարժեք եւ մաքուր մթերք լինի: 

«Որակյալ ձեթի գնումը ընդամենը փողի իզուր վատնում է, որը շահավետ չէ ոչ առողջության համար, ոչ ընտանեկան բյուջեի», - պարզաբանել են հետազոտության հեղինակները:

Մասնագետները ստուգել են զեյթունի ձեթի 25 ապրանքանիշ, որոնք ներկրվում են Եվրոպա: Նրանք ամենաորակյալ ձեթ են ճանաչել այն տեսակը, որն արտադրվում է Հունաստանում եւ ուժեղ հոտ ու ցայտուն արտահայտված համ ունի: 

Ինչ վերաբերում է էժան յուղերին, դրանք գրեթե բոլորը ցածր գնահատական են ստացել: «Որակյալ զեյթունի ձեթը չի կարող էժան արժենալ, բայց առայժմ քչերն են պատրաստ դրա համար նշանակալի գումար ծախսել», - ամփոփել են փորձագետները: