Մեծ Բրիտանիայի գրեթե յուրաքանչյուր տասներորդ քաղաքացին կարծում է, որ քլամիդիան ծաղիկ է, իսկ նրանց 15%-ը ենթադրում է, որ սիֆիլիսը ռոք-խումբ է: Հարցված քաղաքացիների 20%-ը գաղափար չունի, թե որոնք են սեռական եղանակով փոխանցվող հիվանդությունների ախտանիշները, իսկ նրանց մեկ երրորդը, չնայած սեռական ակտիվությանը, երբեք նման հիվանդությունների թեսթ չի արել, ընդ որում չստուգվածների միջին տարիքը 43 տարեկանն է:
Հարցվածների կեսից շատը կարծում է, որ սեռավարակ կարելի է ձեռք բերել զուգարանակոնքից, իսկ գրեթե մեկ երրորդը համոզված է, որ այդ հիվանդությունները փոխանցվում են լիարժեք սեռական գործողությունից հետո միայն: 18%-ը համոզված է, որ պահպանակը այդ հիվանդությունների դեմ հարյուրտոկոսանոց պաշտպանություն է ապահովում, իսկ 68%-ը կարծում է, որ առանց բացառության բոլոր նման հիվանդությունները կարելի է հեշտորեն բուժել:






