Օսկարակիր Գվինեթ Փելթրոուն իր կայքում խորհուրդներ է ներկայացրել այն մասին, թե կինն ինչպես կարող է ամրացնել կոնքի խորքային մկանները, որպեսզի նրա սեռական կյանքը նոր գույներով առկայծի:
«Փորձեք ցնցուղի տակ պպզած միզել: Երբ նման դիրքում եք, ինքնաբերաբար գործի եք դնում կոնքի բոլոր խորքային մկանները եւ բնականաբար ձգում եք դրանք ու խթանում: Զուգարանակոնքին նստելիս նման բան չի լինում »,-ասված է ձեռնարկում: «Ձեր միզուղին այդ դիրքում դեպի ներքեւ է ուղղվում: Դուք ընդամենը պիտի թուլանաք, եւ մեզը ինքնաբերաբար կհոսի »:
Դերասանուհու բլոգում բոլոր վարժությունները ներկայացված են պատկերներով: Կրունկներին նստած միզելը բացառություն չի կազմում:
Այս դեպքում մի առավելություն էլ կա, հավատացնում են հեղինակները. Մկանների հյուսվածքներում մեծանում է արյան շրջանառությունն ու հոսքը: Կարեւոր է նաեւ սովորել վերահսկել մեզի հոսքը (կեսից դադարեցնել, հետո նորից շարունակել): Դուք պիտի լարվածություն զգաք հեշտոցի շուրջ` փորձելով միաժամանակ գործի չդնել հետույքի ու փորի վերին մկանները»:
Կոնքի խորքային մկանների վերահսկողության նման տեխնիկան սեքսի ընթացքում հաճույք կպատճառի ոչ միայն կնոջը, այլեւ նրա զուգընկերոջը, երաշխավորում է Գվինեթ Փելթրոուի թիմը:






