Ամերիկացի գիտնականները նիհարելու հեղափոխական միջոց են գտել, որը ուժասպառ անող մարզումներ չի պահանջում: Ճարպային բջիջների ներսում գործող «գենետիկական փոխարկիչի» միջոցով  հնարավոր կլինի նիհարել նույնիսկ քնի մեջ, հաղորդում է  HealthDay Reporter-ը` վկայակոչելով    New England Journal of Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը:

Մասաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները լաբորատոր փորձարկումներ են արել մկների վրա: Մկների ճարպային բջիջների ներսում գենը փոխելով` նրանք կարողացել են արագացնել նյութափոխանակությունը, ինչի արդյունքում ճարպի ավելցուկն ինքն իրեն հալվել է: 

Փորձարկումների արդյունքում մկներն իրենց քաշի կեսը կորցրել են` չնվազեցնելով իրենց սպառած սնունդը եւ չմեծացնելով ֆիզիկական ակտիվությունը: 

Գիտնականները կարծում են, որ իրենց բացահայտումը կարող է հեղափոխական լինել ճարպակալումից բուժման ոլորտում: