Մարդկությունն արդեն վաղուց է նկատել զարկերակային ճնշումն իջեցնելու` ծնեբեկի կարողությունը: Իսկ այժմ ճապոնացի գիտնականները պարզել են, որ այդ բույսի ծծումբ պարունակող բաղադրիչներն իրոք ճնշում են ACE ֆերմենտը, որն իր տխուր ներդրումն է ունենում հիպերտոնիայի զարգացման գործում:
Հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Journal of Natural Products-ում, RIKEN Center for Sustainable Resource Science-ի գիտնականները Chiba համալսարանի իրենց գործընկերների հետ համատեղ օգտագործել են նպատակային նյութափոխանակագիտության ոլորտը (որի առաջամարտիկներն են հանդիսանում իրենք) ծնեբեկի մեջ ACE-ը ճնշող նոր մոլեկուլ առանձնացնելու համար: Այդ մոլեկուլը նրանք ասպարտին են կոչել, հենց դրան է վերագրվում ծնեբեկի միջոցով հիպերտոնիան բուժելու հիմնական դերը:
Մոլեկուլի որոշարկման համար գիտնականներն օգտագործել են մասս-սպեկտոմետրիան` տեխնոլոգիա, որը ներառում է բաղադրիչները սկանավորելով նրանցում առկա մոլեկուլների փնտրտուքը: Իրենց որոնումը նրանք կենտրոնացրել են ծծումբ պարունակող տարբեր մոլեկուլների վրա: Նրանք մի քանի նման մոլեկուլ են առանձնացրել, իսկ հետո դրանք գործի են դրել` ACE-ը ճնշելու համար: Պարզվել է, որ նրանց հայտնաբերած նոր բաղադրիչը` ասպարտինը շատ արդյունավետ է հիպերտոնիան բուժելու հարցում:






