Ուղղակի կապ գոյություն ունի հիպոկամպի ծավալի եւ հիշողության գործառույթի միջեւ: Որքան փոքր է հիպոկամպը, այնքան այնքան վատ է հիշողությունը: Սակայն կանեփ կամ սովորական ծխախոտ օգտագործողների մոտ ամեն ինչ այլ է:
Գիտնականների խոսքով, մարիխուանա օգտագործող մարդկանց շուրջ 70%-ը նաեւ սովորական ծխախոտ է ծխում: Հետազոտությունը ցույց է տվել, որ միայն մարիխուանա, ինչպես նաեւ ե՛ւ կանեփ, ե՛ւ սովորական ծխախոտ օգտագործող կամավորների հիպոկամպի ծավալն ավելի փոքր է, քան նրանցը, ովքեր միայն սովորական ծխախոտ են օգտագործում:
Գիտնականները հետադարձ կապ են գտել ե՛ւ ծխախոտ, ե՛ւ մարիխուանա օգտագործող կամավորների հիպոկամպի ծավալի եւ հիշողության միջեւ: Որքան փոքր է եղել նրանց հիպոկամպի ծավալը, այնքան լավ է եղել հիշողությունը: Միաժամանակ, նրանց մոտ, ովքեր ավելի շատ սովորական ծխախոտ են օգտագործել, հիպոկամպն ամենափոքրն է եղել, իսկ հիշողությունը՝ ամենալավը:






