Երբ դուք մրսում եք, ձեր մարմինը դողում է, որպեսզի չմրսի: Դա գրեթե նույն ազդեցությունն է գործում, ինչ ֆիզիկական վարժությունները, համաձայն ԱՄՆ Առողջապահության Ազգային  Ինստիտուտի հետազոտողների տվյալների:

Վարժությունների ժամանակ ձեր մկաններում արտադրվում է մեծ քանակությամբ իրիզին հորմոն, որը խթանում է օրգանիզմում գորշ ճարպի ավելացմանը: Այն «լավ» ճարպ է համարվում օրգանիզմի համար:

Cell Metabolism ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են 10-ը առողջ կամավորների, երբ նրանք մարզվել են առավելագույն ինտենսիվությամբ։ Այդ ընթացքում չափել են  էներգիան եւ արյան անալիզ են վերցրել: Հետո մասնակիցները պետք է պառկեին եւ ծածկվեին սառը ծածկոցներով՝ նվազեցնելով մարմնի ջերմաստիճանը մինչեւ 11˚С, ինչը մասնակիցների մեծամասնության մոտ սարսուռ է առաջացրել:

Ընդհանուր առմամբ, հետազոտությունը պարզել է, որ մասնակիցների արյան մեջ իրիզինի մակարդակը համանման է եղել մարզումների եւ դողի ժամանակ:

Այս տվյալները թույլ են տվել գիտնականներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես է օրգանիզմում տեղի ունենում իրիզինի արտադրությունը, եւ արդյոք հնարավոր կլինի երբեւէ  սինթեզել դեղագիտական նյութ, որն ունակ լինի խթանել իրիզինի արտադրությունը, հաղորդում է Fox News-ը։

Վիրջինիայի համալսարանի էնդոկրինոլոգիայի եւ նյութափոխանակության բաժնի ներկայացուցիչ, հետազոտող Ֆրանչեսկո Ցելին նշել է, որ գորշ ճարպի եւ իրիզինի ազդեցությունը նյութափոխանակության վրա  հետազոտող ուսումնասիրությունների իրականացումը կարող է օգուտ բերել բնակչության առողջությանը: Օրինակ շաքարախտով մարդկանց համար իրիզինի միջոցով գորշ ճարպի ակտիվացումը թույլ կտա ավելի լավ կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:  Էներգիայի ծախսը կամ չափավոր ֆիզիկական վարժությունները, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, լավացնում են արյան մեջ գլյուկոզայի վերահսկումը շաքարախտով հիվանդների մոտ, նույնիսկ քաշի իջեցման բացակայության դեպքում: Գորշ ճարպը արտադրում է էներգիա, որն էլ կարող է նման ազդեցությունների հանգեցնել: