Միացյալ նահանգների 27 ռեգիոններում 285 մարդ է հիվանդացել սալմոնելոզով, ընդ որում հիվանդներից 50-ը տեղափոխվել են հիվանդանոց: Մեկ մարդ Կալիֆորնիայում մահացել է: Սալմոնելոզի անսպասելի բռնկման աղբյուրն է եղել մեքսիկայից ներկրված վարունգը, որը վարակված էր այդ հարուցիչով:
Միանգամից մի քանի նահանգներում սալմոնելոզի բռնկումը պայմանավորված է եղել Մեքսիկայից Andrew and Williamson Fresh ընկերության ներմուծած վարունգներով: Ընդ որում մարդիկ վարակվել են թե խանութներից գնված, թե ռեստորաններում կերած վարունգից: Ինչպես հայտնում է America.ru-ն ՝ վարունգը վաճառվում էր պլաստիկ փաթեթավորումով:
Առողջապահության դեպարտամենտի տվյալներով, առնվազն 10 մարդ վարունգ է կերել Մինեսոթաայի Red Lobster ռեստորանային ցանցի հինգ կետերում:
Հայտնում են, որ կալիֆորնիական Andrew & Williamson Fresh Produce ընկերությունը հիվանդության բռնկումից հետո հետ է կանչել իր մատակարարծ վարունգը:






