Օգտակար համարվող որոշ մթերքներ իրականում ամենեւին էլ օգտակար չեն: Լավագույն դեպքում դրանց մեջ չկա ոչ մի օգտակար բան, իսկ վատագույն դեպքում դրանք կարող են բավականին վնասակար լինել:
Սպիտակաձավարի շիլա
Մեզանից շատերին մանկության տարիներին ստիպել են ուտել այս շիլան . այն ժամանակ համարվում էր, որ այն օգտակար է երեխաների համար: Իսկ հիմա գիտնականները խորհուրդ են տալիս այն հնարավորինս հազվադեպ օգտագործել: Բանն այն է, որ հղկումից հետո հացահատիկը կորցնում է իր մեջ պարունակվող ամբողջ բջջանյութը ու բոլոր օգտակար վիտամիններն ու միներալները: Դրա համար էլ ոչ մի օգտակար բան սպիտակաձավարի շիլայում չկա, դրա փոխարեն նրա մեջ կան մեծ քանակության պարզ ածխաջրածիններ ՝ դատարկ կալորիաներ, որոնք նպաստում են ավելորդ քաշի հավաքմանը:
Մարգարին
Առաջ համարվում էր, որ մարգարինը սերուցքային կարագից ավելի օգտակար է, սակայն այսօր մասնագետներն արդեն գիտեն, որ դա այդպես չէ: Բուսական յուղից պատրաստվող մարգարինի արտադրության պրոցեսում փոխվում է ճարպաթթուների կառուցվածքը, ինչի հետեւանքով առաջանում են վնասակար միացություններ (այդ թվում հայտնի տրանս-ճարպերը), որոնք վատացնում են նյութափոխանակությունը ու թուլացնում օրգանիզմի դիմադրողականությունը:
Յոգուրտներ ու պանրիկներ
Մրգի կտորներով յոգուրտներն ու պանրիկները նույնպես վնասակար մթերքների շարքում են, որոնցից խորհուրդ են տալիս հեռու մնալ: Բանն այն է, որ դրանք կամ մեծ քանակությամբ շաքար են պարունակում, կամ էլ՝ արհեստական քաղցրացուցիչներ ու հավելանյութեր:
Ծովախեցգետնի ձողիկներ
Ծովախեցգետնի ձողիկները առաջ համարվում էին սպիտակուցի աղբյուր, իսկ հիմա դրանց օգտակարությունը կասկածի տակ է դրվում: Բանն այն է, որ դրանք պատրաստում են էժանագին ձկներից, կրախմալից, համն ու հոտն ուժեղացնող հավելանյութերից՝ մեծ քանակության աղով ու շաքարով:






