Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ամերիկյան կենտրոնի մասնագետները նախազգուշացական նամակներ են ուղարկել կոֆեինի փոշի վաճառող հինգ ընկերությունների, որտեղ հայտնում են, որ նրանց արտադրանքը լուրջ սպառնալիք է ներկայացնում մարդկանց կյանքի ու առողջության համար:
Կոֆեին կա սուրճի, թեյի ու այլ մթերքների մեջ, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք, այդ դեպքում ինչո՞ւ է կոֆեինի փոշին այդքան վտանգավոր:
Բանն այն է, որ կոֆեինի փոշին սարսափելի խտացված է ՝ մեկ թեյի գդալ փոշու մեջ նույնքան կոֆեին կա, որքան 28 բաժակ սուրճի մեջ: Իսկ այդ փոշու երկու գդալը կարող են պարզապես սպանել մեծահասակ մարդուն: Մասնագետի խոսքով ՝ մարդը կարող է առանց նկատելու ընդունել նման փոշու մահացու չափաբաժին:
Իհարկե կոֆեինի խտությունը տարբեր փոշիներում տարբեր է, բաց որոշ փոշիներ պարունակում են այդ նյութի ավելի քան 5 գրամ. Մեկ բաժակ սուրճի մեջ 65-100 մգ է, այնպես որ ստացվում է, որ մեկ թեյի գդալ կոֆեինի փոշին հավասար է 50-75 բաժակ սուրճի: Նման քանակության կոֆեինը չափազանց շատ է օրգանիզմի համար, նախազգուշացնում են մասնագետները:
Մեկ այլ խնդիր է այն, որ մարդիկ պարզապես չգիտեն, թե ինչով կարելի է չափել կոֆեինի փոշու իրենց համար անվտանգ չափաբաժինը, որը կազմում է 1/16 թեյի գդալ: Նման փոքր գդալներ պարզապես չկան:
Կոֆեինի բարձր չափաբաժինները, ինչպես բացատրում են Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ամերիկյան կենտրոնի ներկայացուցիչները, կարող են հանգեցնել մի շարք անցանկալի հետեւանքների, այդ թվում զարկերակային ճնշման բարձրացման, սրտի բաբախյունի արագացման, նոպաների ու նույնիսկ մահվան: Ոչ այնքան վաղուց Օհայո եւ Ջորջիա նահանգներում երկու երիտասարդներ էին մահացել կոֆեինի փոշու չափաբաժնի գերազանցումից:






