Ֆրանսիացի գիտնականները Սիբիրի սառցապատ ամայի տարածքներում գտել են 30 000 տարեկան հսկայական վիրուս ու նախազգուշացնում են, որ կլիմայական փոփոխությունները կարող են արթնացնել այդ վտանգավոր պաթոգենը ու նպաստել աշխարհով մեկ դրա սփռմանը: Այս գյուտի մասին հայտնում է US National Academy of Sciences ամսագիրը:

Mollivirus sibericum՝ այսպես են անվանել այս վիրուսը, որը 2003 թ մինչեւ հիմա հայտնաբերված չորրորդ՝ եւ գիտնականների այս խմբի կողմից հայտանբերված երկրորդ նախապատմական վիրուսն է: Վիրուսի չափսերը 0.6 միկրոն է /0.5 միկրոնից մեծ վիրուսներն արդեն հսկայական են համարվում են/:

Հետազոտողներից մեկը՝ Ժան Միշել Կլավերին, բացատրել է, որ վիրուսը հայտնաբերվել է այն վայրերում, որտեղ կան նավթ ու միներալ ռեսուրսներ, այսինքն եթե այդ վայրերում սառույցը հանկարծ հալչի, մարդիկ միանգամից կհավաքվեն այնտեղ: Եվ վիրուսի մի քանի մասնիկը բավական կլինի ՝ մեկ մարդուն վարակելու համար, որից հետո այդ անհայտ վարակը կարող է տարածվել հեռուներ՝ այլ մարդկանց վրա:

Լաբորատոր պայմաններում Քլավերին ու նրա գործընկերները փորձել են կենդանացնել վիրուսը՝ այն տեղադրելով միաբջիջ ամիոբայի վրա: Այդ ամենն արվել է հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ամերիկյան կենտրոնի լաբորատորիաներու,, որտեղ  պահպանվել են անվտանգության բոլոր կանոնները, որպեսզի ոչ մի պատահականություն հանկարծ նոր ու գիտությանը անհայտ հիվանդության բռնկման պատճառ չդառնա: Գիտնականները զարմանքով հայտնաբերել են, որ այս վիրուսը ոչ միայն մյուսներից ավելի մեծ է, այլեւ գենետիկորեն ավելի բարդ է կառուցված՝ այդ վիրուսում 500 գեն կա, համեմատության համար ասենք, որ գրիպի վիրուսում ընդամենը 8 գեն կա: