Սպիտակուցներն անհրաժեշտ են մարդու առողջության համար, բայց դրանց ավելցուկը նույնպես կարող է մի շարք լուրջ խնդիրներ առաջացնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդակարգում սպիտակուցների ավելցուկի որոշ կողմնակի ազդեցություններ.

1. Տհաճ հոտ բերանից

Ինչպես բացատրում է դիետոլոգ Ջեսսիկա Քորդինը, եթե սննդակարգում ածխաջրածինները շատ քիչ են, իսկ պրոտեինները ՝ շատ , օրգանիզմը էներգիա ստանալու համար սկսում է այրել ճարպ, այլ ոչ թե ածխաջրածիններ: Սա իհարկե օգնում է նիհարելուն, բայց այդ ընթացքում գոյանում են նյութեր, որոնք հայտնի են որպես կետոններ, դրանց պատճառով բերանից սկսում է եղունգների լաքի հոտ գալ: Ատամները մաքրելը կամ էլ բերանը ողողելն անօգուտ է, քանի որ հոտի աղբյուրը բերանում չէ:

2 Վատ տրամադրություն

Ուղեղին ածխաջրածինները պետք են ՝ սերոտոնին ՝ երջանկության հորմոն սինթեզելու համար: Եթե սննդակարգից հանեք ածխաջրածինները ՝ դուք կդառնաք նյարդային, դյուրագրգիռ ու չար:

3 Խնդիրներ երիկամների հետ

Երիկամները պետք է շատ աշխատեն, որպեսզի արյունը մաքրեն մեծ քանակության սպիտակուցներից (նաեւ ազոտից, որը սպիտակուցների հետ միասին հայտնվում է օրգանիզմի մեջ) ու օրգանիզմից դուրս բերեն բոլոր ավելորդ բաները: Եթե սպիտակուցները քիչ են, դա հեշտ է անելը, իսկ եթե դրանք շատ են, ապա ժամանակի ընթացքում դա կարող է վնասել երիկամներին:

4. Խնդիրներ աղիքների հետ

Աղիների նորմալ գործունեության համար պետք են ածխաջրածիններ ու բջջանյութ, որը մսային մթերքներում շատ քիչ է: Առանց բջջանյութի ու բավարար քանակության ածխաջրածինների՝  Ձեզ ժամանակի ընթացքում կսկսեն տանջել մետեորիզմն ու աղիներին վերաբերող այլ խնդիրներ:

5. Ավելորդ քաշ

Պրոտեիններով հարուստ սննդակարգը միայն կարճ ժամանակով է օգնում նիհարել, բայց երկարաժամկետ հեռանկարում այդպես սնվող մարդիկ քաշ են հավաքում: