Սեպտեմբերի 10-ին «Արտաշատի ԲԿ» հոսպիտալացված Բաղրամյան գյուղի դպրոցականներն ապաքինվում են, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Նրանց զգալի մասն արդեն դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ հիվանդանոցում է գտնվում 5 երեխա։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը` թեթեւ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 11:55-ին առողջապահության նախարարությունն «Արտաշատի ԲԿ-ից» տեղեկատվություն է ստացել Բաղրամյան գյուղի դպրոցից 7 երեխայի դիմելու վերաբերյալ։ Ներկայումս 45 հիվանդից 43-ը հոսպիտալացված է, 2-ն ամբուլատոր բուժում է ստանում: Բոլոր երեխաները դպրոցահասակ են, տարբեր դասարաններից։

Ինչպես պատմել էին NEWS.am Medicine–ին  Բաղրամյան գյուղում թունավորված երեխաներն ու նրանց ծնողները, երեխաները կերել էին «քաղցրահամ նրբերշիկ», կարտոֆիլով «կանաչ կարկանդակ», գաթա եւ այլ սնունդ։