Դուբլինցի մի 46 ամյա կնոջ մեջքին աճել է ուռուցք, որը նման է հսկայական կրծքի: Առաջին անգամ այս գոյացությունը նրա մոտ հայտնվել էր դեռ 10 տարի առաջ, բայց վերջին երեք տարիներին է սկսել ակտիվ աճել:

Դուբլինի բժիշկները հետազոտել են նրան ու հայտնաբերել, որ մեջքին աճած կուրծքը ավելի շատ պինդ է քան փափուկ, իսկ չափերն էլ 19 սմ/ 6.7 սմ է: Սկզբում բժիշկները կարծել են, թե գոյացությունը քաղցկեղային է ՝ սարկոմա, բայց հետագա ուսումնասիրությունները, բիոպսիան ու մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ցույց են տվել, որ դա ընդամենը լիպոմա էր ՝ճարպային բջիջներից բաղկացած բարորակ ուռուցք:

Սա ամենամեծ լիպոման է, որն այս կլինիկայի բժիշկները երբեւէ տեսել են: Բժիշկների խոսքով ՝ հիվանդների մեծ մասն այդ ուռուցքը վաղուց հեռացրած կլիներ ու այդքան երկար չէր սպասի, չէ՞ որ այն հաստատ խանգարում էր ամենօրյա կյանքում, էլ չասենք, որ այդքան էլ հաճելի տեսք չուներ հագուստի տակից: Սովորաբար նման լիպոմաները հեռացնում են վիիահատության կամ լիպոսակցիայի միջոցով: Կինը, ում անունը չեն հայտնում, հիմա հերթագրվել է ու սպասում է, որ շուտով բժիշկները վիրահատական ճանապարհով հեռացնեն իր մեջքի ուռուցքը:

Այս հետաքրքիր դեպքի մասին բժիշկները պատմել են BMJ case reports-ում: