Սեքսուալ հաճույքները կարող են վնանգավոր լինել առողջության համար, դրանք կարող են բավականին վտանգավոր լինել կոնքազդրային հոդերի համար, հավաստիացնում են Ժնեւյան համալսարանի գիտնականները:

Ինչպես պարզաբանել են մասնագետները, սեքսի ժամանակ հոդերի ներսում առաջանում է լարվածություն, որի ուժգնությունը պայմանավորված է ընտրված դիրքից: Մեծ դեր են կատարում նաեւ մարդկանց առողջության ու օրգանիզմի անհատական առանձնահատկությունները: Հիմնականում վնասվածքաբանների հիվանդներ են դառնում նրանք, ովքեր փխրուն ոսկորներ ու կոշտ, քիչէլաստիկ հանգույցներ ունեն:

Ժնեւի համալսարանի գիտնականների հետ գրեթե միաժամանակ տվյալ հարցով զբաղվել են բրազիլացի գիտնականները, որոնք իրենց աշխատանքի արդյունքները հրատարակել են Advances in Urology ամսագրում: Նրանք հայտնաբերել են, որ սեռական վնասվածքներ հիմնականում ստանում են հետերոսեքսուալ կապերի ու մաստուրբացիայի ժամանակ: Ընդ որում ամենավտանգավորն է ճանաչվել «հեծյալուհի» դիրքը: Իսկ ահա «միսիոներային» դիրքը  ամենաքիչ դիտողություններին է արժանացել գիտնականների կողմից ու համարվել է առավել անվտանգ :

Ռուս մասնագետները սեքսի ժամանակ ստացվող վնասվածքների ավելի լայն ցանկ են նշում: Վիրաբույժ ուռուցքաբան Հովհաննես Դիլանյանի խոսքով, այս ցանկում կարելի է համարձակորեն ընդգրկել երեք ամենատարածված վնասվածքները՝ առնանդամի կոտրվածքը, առնանդամի /կարճ/ երասանի կտրվածք ու կոնքային հատակի մկանների սպազմ ՝ կանանց մոտ, որի պատճառով էլ զուգընկերն այսպես ասած «լռվում է» նրա մեջ: