Հաբերն օգնում են դեպրեսիայի ժամանակ: Սակայն կա բուժման մի տեսակ՝ ճանաչողական վարքագծային թերապիա, որը կենտրոնանում է վարքագծի փոփոխության վրա, ինչը հիանալի փոխարինում է դեղերին: Ճանաչողական վարքագծային թերապիայի մեթոդները կարող են կիրառվել տանը՝ առանց հատուկ նախապատրաստության: Բժիշկ Ամանդա Գարդները Health կայքում տեղադրած իր հոդվածում խորհուրդ է տալիս.

«Ամեն ինչ մի վերածեք աղետի:

Ինքդ քեզ վնասելու եղանակներից մեկը վերցնել մի իրադարձություն ու դիտարկել այն, որպես բացասականի մշտական աղբյուր: Այդպես են հաճախ վարվում գործազուրկները: Նրանք ճգնաժամի պատճառով կորցրել են աշխատանքը եւ սկսում են անձնավորել այն:

Չի կարելի նաեւ ամեն ինչ վերածել աղետի, ուշադրությունը կենտրոնացնել հավանական վաթտարագույն արդյունքի վրա: Օրինակ, եթե փող չունեք, դա դեռ չի նշանակում, որ շուտով դուք կզրկվեք տանիքից:

 «Ես երբեք աշխատանք չեմ գտնի» անընդհատ կրկնելու փոխարեն՝ պետք է ասել. «Ես կգտնեմ աշխատանք, բայց դրա համար ժամանակ է պետք»:

Դադարեք մտորել

Պատահել է արդյո՞ք, որ գործընկերոջ հետ վիճաբանելուց կամ ընկերոջ հետ կռվելուց հետո անընդհատ մտորել եք այդ մասին՝ ավելացնելով զայրույթ, սթրես եւ անհանգստություն, ինչը կապված է հիշողության հետ: Այս ամենն, իհարկե, հանգեցնում է դեպրեսիայի:

Այդ դեպքում մտածեք մեկ ուրիշ բանի մասին, մեդիտացիայով զբաղվեք:

Մեզանից շատ քչերը կարող են կանխագուշակել ապագան: Սակայն դեպրեսիայով տառապող մարդիկ անընդհատ կրկնում են , որ իրենց մանրամասն հայտնի է, ինչ տեղի կունենա շուտով, եւ դա միշտ վատը, եթե ոչ աղետալի վատ բան: Բարեբախտաբար, այդ կանխատեսումները մինչեւ օրս երբեք չեն կատարվել, այնպես որ մնացեք ներկայում. այստեղ, միանշանակ, ոչ մի աղետ չկա»: