Երբ դուք որեւէ մեկի հետ սեքսով եք զբաղվում, դուք անուղղակիորեն սեքսով եք զբաղվում այդ մարդու բոլոր նախկին զուգընկերների ու նրանց զուգընկերների զուգընկերների հետ: Ձեր ուղղակի ու անուղղակի սեռական զուգընկերների քանակը հաշվելու համար LloydsPharmacy –ի բրիտանացի մասնագետները հատուկ հաշվիչ են ստեղծել: Եվ այսպես եթե դուք 9 զուգընկեր եք ունեցել, դա նշանակում է, որ դուք սեռական կոնտակտ եք ունեցել 4 միլիոն մարդու հետ:
Համարվում է, որ միջինվիճակագրական բրիտանացին իր ամբողջ կյանքի ընթացքում քնում է 9 զուգընկերների հետ:Փորձագետները նախազգուշացնում են, որ չնայած այս թիվը շատ մեծ չի թվում, բայց հաշվիչը ցույց է տալիս, որ անուղղակի զուգընկերների թիվը հասնում է 3 917 918 –ի այսինքն գրեթե 4 միլիոնի: Եթե բացի դրանից ձեր զուգընկերները նաեւ պահպանակ չեն օգտագործում, ուրեմն սեռական վարակով վարակվելու վտանգը զգալիորեն աճում է:
Փորձագետ սեքսոլոգները համարումեն, որ չնայած տվյալ հաշվիչը ախտորոշող գործիք չէ, բայց այն հստակ հետեւում է բաժանման վեց աստիճանների տեսությանը, որը շատ կարեւոր է հասկանալու համար, թե ինչ պարբերականությամբ պետք է մարդիկ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների անալիզներ հանձնեն:
«Սեռավարակներով վարակվելու վտանգը աճում է յուրաքանչյուր նոր սեռական կոնտակտից հետ միասին, - ասել է բժիշկ Դիջի Թագուրին ՝ LloydsPharmacy-ից: Ոչ միայն ձեր ուղղակի զուգընկերների առողջությունն է կարեւոր, այլեւ ձեր զուգընկերների զուգընկերների, նաեւ ձեր զուգընկերների զուգընկերների զուգընկերների եւ այսպես շարունակ: Անուղղակի սեռական կապերի քանակը հսկայական է: Նույնիսկ պահպանակ օգտագործելու դեպքում դուք միեւնույն է կարող եք վարակվել սեռավարակների մի քանի տեսակներով, այդ թվում ցայլքոջիլներով ու սեռական օրգանների հերպեսով, որոնք փոխանցվում են մաշկային կոնտակտի, օրալ սեքսի, նաեւ սեռական խաղալիքներ օգտագործելու միջոցով: Դրա համար էլ մեր հետազոտության հիմնական ուղերձը ոչ միայն անվտանգ սեքսով զբաղվելու՝ այլեւ պարբերաբար սեռավարակների անալիզներ հանձնելու անհրաժեշտությունն է:
Օնլայն հաշվիչն օգտագործելու համար հետեւեք այս հղումին:






