Ջոննին (լուսանկարում) տղանարդ է թե կենսաբանական, թե հոգեբանական տեսանկյուններից, սակայն նա աղջիկ է ծնվել, իսկ տղա է դարձել 12 տարեկանում:
Ջոննին ապրում է Դոմինիկյան Հանրապետության Սալինաս գյուղում: Այս գյուղը գրավել է համաշխարհային գիտական հանրության ուշադրությունը նրանով, որ հազվադեպ հանդիպող գենետիկ խանգարման պատճառով այստեղ շատ աղջիկներ սեռական հասունացման տարիքում վերածվում են տղաների: Այս գենետիկ խանգարումը ի հայտ է գալիս ֆերմենտի բացակայության պատճառով, որը նպաստում է տղամարդկային հատուկ սեռական հորմոնի՝ դիգիդրոտեստոստերոնի արտադրությանն արգանդում:
Բոլոր երեխաները ներարգանդային զարգացման փուլում փոքր թմբիկ ունեն ոտքերի արանքում: 8-շաբաթական ժամանակ Y քրոմոսոմ կրող օրգանիզմում սկսվում է դիգիդրոտեստոստերոն սինթեզվել, որը թումբը վերածում է առնանդամի: Աղջիկների մոտ այդ թումբը վերածվում է ծլիկի: բայց որոշ տղաների մոտ բացակայում է 5-ա-ռեդուկտազի ֆերմենտը, որը դիգիդրոտեստոստերոնի արտադրություն է առաջացնում, ինչի հետեւանքով նրանք լույս աշխարհ են գալիս որպես աղջիկներ, առանց ձվերի եւ ծլիկ հիշեցնող մարմնի մասով: Իսկ հետո սեռահասունության շրջանում նրանց օրգանիզմում տեստոստերոնի հզոր բռնկում է տեղի ունենում, ինչն էլ հանգեցնում է տղամարդու սեռական օրգանների ձեւավորման:
Հենց այդպես էլ տեղի ունեցել Ջոննիի դեպքում, ում ժամանակին կոչում էին Ֆելիստի: Նրա առնանդամն աճել է 12 տարեկանում, որից առաջ ծնողները նրան աղջիկ են համարել:
Այս խանգարումը շատ հազվադեպ է հանդիպում, սակայն Սալինաս գյուղում այն հանդիպում է շատ հաճախ. 90 երեխաներից մեկն այդ գյուղում ծնվում է նման «ունակությամբ»:






