Հայաստանի Հանրապետության անկախության 24–ամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է մի շարք բժիշկների։
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրվել են.
Լոռու մարզի «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Դունամալյանը;
Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը;
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը;
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի նեոնատոլոգիայի ամբիոնի դասախոս Հրանտ Կալենտերյանը։
«Արամյանց» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Աշոտ Սոֆյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: Վաստակավոր բժշկի կոչմանն է արժանացել նաեւ ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։






