Ցերեկային քնկոտության խնդրին հավանաբար շատերն են բախվել: Քնելու մշտական ցանկությունը կարող է նկատելիորեն խանգարել աշխատանքին, դրա համար էլ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն հաղթահարել քնկոտությունն ու աշխատանքով զբաղվել:
1. Սառը ջուր
Նախ փորձեք դեմքը պարզապես լվանալ սառը ջրով: Ջերմաստիճանի փոփոխությունը ՝ ավելի ճիշտ կտրուկ սառեցումը, արագ կսթափեցնի Ձեզ, կբարձրացնի էներգիայի մակարդակը ու կաշխուժացնի ուղեղը: Բացի դրանից, սառը ջուրը նեղացնում է մաշկի ծակոտկիները, հետեւաբար օգտակար է մաշկի համար:
2. Կիտրոնով ջուր
Կիտրոնի հյութով ջուրը արդյւոնավետորեն բարձրացնում է էներգիայի մակարդակը ու վերացնում քնկոտությունը: Բացի դրանից այդ ըմպելիքը նաեւ նպաստում է օրգանիզմում խոնավության անհրաժեշտ մակարդակը պահպանելուն եւ տոքսիններից ազատվելուն, ինչն էլ իր հերթին է օգնում օրվա ընթացքում եռանդուն լինելուն: Սակայն զգույշ եղեք, որոշ հիվանդությունների դեպքում կիտրոնով ջուր խմել խորհուրդ չի տրվում: Բացի դրանից, ատամների համար այն նույնպես այդքան էլ օգտակար չէ:
3. Ծամոն
Շաքար չպարունակով ծամոն օգտագործելը նույնպես քնկոտությունը հաղթահարելու հրաշալի միջոց է համարվում: Ծամելը արագ վերացնում է քնելու ցանկությունը:
4. Քայլելը
Եթե քնկոտությունը Ձեզ թույլ չի տալիս կենտրոնանալ աշխատանքի վրա, վեր կացեք ու մի քիչ քայլեք գրասենյակում կամ փողոցում: 5-10 րոպե քայլերը բավական է, որ քնելու ցանկությունն անհետանա, իսկ ուղեղի աշխատանքն էլ լավանա: Այս տեսակետից շատ արդյունավետ է աստիճաններ բարձրանալ -իջնելը:
5. Քուն
Եթե այլեւս ոչինչ չի օգնում, փորձեք 10-20 րոպե քնել: Սակայն 40 րոպեից շատ քնել խորհուրդ չի տրվում . կա կարծիք, որ ցերեկային ժամերին երկարատեւ քունը նպաստում է 2-րդ տեսակի շաքարախտի զարգացմանը: Դե եւ իհարկե, որպեսզի ցերեկը քնելու ցանկություն չունենաք, պետք է փորձեք գիշերը լիարժեք քնել:






