Ինչ է կատարվում մեր մարմնի հետ, այն բանից հետո, երբ մենք Բիգ Մակ ենք ուտում: Ինչպես է դա անդրադառնում մեր առողջության վրա: Այդ հարցերի պատասխանները կարելի է գտնել Fast Food Menu Price-ի նոր ինֆոգրաֆիկում:
Առաջին 10 րոպեներին
Սովորական Բիգ Մակում ավելի քան 540 կալորիա կա: Երբ դուք այն ուտում եք, գլյուկոզայի մակարդակը Ձեր արյան մեջ հասնում է աննախադեպ բարձունքների: Մինչդեռ ֆաստ ֆուդը Ձեր ուղեղում խթանում է բավականության կենտրոնները (ինչպես թմրադեղերը), ինչը կարող է հանգեցնել կոմպուլսիվ շատակերության:
20 րոպե հետո
Բիգ Մակում կա հսկայական քանակության եգիպտացորենի օշարակ ՝ ֆրուկտոզայով ու աղով: Երկու բաղկացուցիչներն էլ կախում են առաջացնում ու ստիպում ձեզ էլի ուտել: Այդ նույն բաղկացուցիչները զգալիորեն բարձրացնում են շաքարախտի, սրտի հիվանդության ու ճարպակալման զարգացման վտանգը:
30 րոպե հետո
Բիգ Մակում կա 970 մգ աղ: Դա չափից շատ է, ու այն սկսում է նպաստել օրգանիզմի ջրազրկմանը: Դուք ուզում եք խմել, բայց Դուք ծարավը շփոթում եք սովի հետ ու ուզում եք էլի ուտել: Աղի ավելցուկը նկատելիորեն բարդացնում է երիկամների աշխատանքը ու ստիպում է, որ սիրտն ավելի արագ աշխատի, ինչը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացմանը, սրտի հիվանդությունների ու ինսուլտների:
40 րոպե անց
Թվում է, Դուք հենց նոր եք կերել, բայց ահա Դուք նորից ուտել եք ուզում: Պատճառը ձեր արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումներ են:
60 րոպե անց
Որեւէ մթերք վերջնականապես մարսելու համար օրգանիզմին պետք է մոտավորապես 24-72 ժամ: Սակայն համբուրգերները չափազանց ճարպոտ են ու օրգանիզմից ավելի շատ ժամանակ է պահանջվում դրանք մարսելու համար: Օրինակ Բիգ Մակը մարսելու համար 3 օր է պահանջվում:
Տրանսճարպերը մարսելու համար օրգանիզմից 51 օր է պահանջվում: Իսկ Բիգ Մակում 1.5 գրամ տրանս ճարպեր կան, որոնք ի դեպ կապակցված են սրտի հիվանդությունների, ճարպակալման, քաղցկեղի ու շաքարախտի զարգացման հետ:







