Նիժեգորոդսկայա շրջանի բնակիչ Անաստասիա Կնյազկովան տատիկ է դարձել 29 տարեկանում. սեպտեմբերի 23-ին նրա նորածին թոռնիկին դուրս են գրել ծննդատնից:

Անաստասիան ինքը մայր է դարձել 15 տարեկանում, նրա դուստրը գնացել է մոր հետքերով ու նույնպես երեխա է ծնել 15 տարեկանում: Բժիշկների խոսքով, երեխան, ում անվանել են Նիկիտա, ծնվել է առողջ, բայց աղջկա համար այդքան վաղ տարիքում ծննդաբերելը բավականին վտանգավոր է. 15 ամյա աղջկա օրգանիզմը դեռ բավականաչափ ձեւավորված չէ:

Նորածնի 34 –ամյա պապիկը խոստովանել է, որ սկզբում ցնցված էր, երբ իմացել է, որ շուտով թոռնիկ է ունենալու: Իսկ երեխայի 17 ամյա հայրը վճռական է տրամադրված ընտանիքին ապահովելու հարցում: Սակայն նորածնի տատիկն ու պապիկը պատրաստ են իրենք զբաղվել նրա դաստիարակությամբ, քանի որ տղայի ծնողները դեռ պետք է սովորեն: Եվ քանի որ երիտասարդ մայրիկը դեռ պետք է դպրոցն ավարտի, պատանի ծնողների ամուսնության մասին առայժմ խոսք չկա:

Նշենք, որ Անաստասիան աշխարհի ամենաերիտասարդ տատիկը չէ: 2011 թ աշխարհի ամենաերիտասարդ տատիկն է դարձել ռումինուհի Ռիֆկա Ստանեսկուն: Իր առաջին երեխային՝ Մարիային, Ստանեսկուն ունեցել է 12 տարեկանում, այն բանից հետո, երբ տանից փախել է իր 13 –ամյա ընտրյալի հետ: Նրա դուստրն էլ 11 տարեկանում ծնել է որդի՝ Իոնին:

Այս անսովոր վարկանիշում երկրորդ տեղն զբաղեցնում է Ռոտերեմում (Մեծ Բրիտանիա) բնակվող մի 26 կին , որի դուստրը երեխա է ծնել 12 տարեկանում: