31 տարեկան Յադիրա Ռոստրոն՝ Տեքսասից, Մեքսիկա կատարած ուղեւորությունից հետո 9 ամիս տառապում էր ուժեղ գլխացավերից: Երբ նա վերջապես դիմել է բժշկի՝ պարզվել է որ նրա ուղեղում բնակություն են հաստատել երիզորդեր:

Հիվանդի ուղեղը հետազոտելիս՝ մասնագետները հայտնաբերել են երիզորդերի 8 թրթուրապարկ, որոնք ամենայն հավանականությամբ նրա ուղեղում են հայտնվել Մեքսիկայում կերած աղտոտված սննդի միջոցով:

Բժիշկների խոսքով, սովորաբար նման մակաբույծները մնում են մարսողական համակարգում ու օրգանիզմից դուրս են գալիս արտաթորանքի հետ, սակայն Յադիրայի բախտը չի բերել, թրթուրները հայտնվել են նրա արյան, հետո էլ ՝ ուղեղի մեջ: Իսկ երբ թրթուրները սկսել են զարգանալ, դրանց շուրջը գոյացել է հեղուկ, որն էլ հենց անտանելի գլխացավերի պատճառ է դարձել:

Նեյրովիրաբույժ Ռիչարդ Մեյրաթը լրագրողներին պատմել է, որ կնոջ բախտը բերել է, որ նա առհասարակ ողջ է մնացել: Նա առաջին անգամ է բախվում նման իրավիճակի: Ամեն դեպքում ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, հիմա Յադիրայի գլխացավերն անցել են ու նա իրեն լավ է զգում: