Շատ մարդիկ բուսակեր են դառում առողջ կյանքի փնտրտուքի ընթացքում, եւ այնքան է դա նրանց դուր գալիս, որ նրանք այլեւս չեն կարողանում հետ կանգնել այդ գաղափարից: Սննդի մեջ միս չօգտագործող մարդկանց հիմնական խնդիրը ածխաջրերի չափավոր մակարդակի պահպանումն է եւ սպիտակուցի ամենօրյա բավարար քանակության ընդունումը:

Սպիտակուցները կյնաքի հիմնաքարերն են, նրանք ճեղքվում են ամինաթթուների, որոնք նպաստում են բջջի աճին եւ վերականգնմանը:Սպիտակուցը անհրաժեշտ է մի շարք ֆիզիոլոգիական ֆունկցիաների համար, սկսած մկանների ու ոսկրերի կառուցումից եւ պահպանումից մինչեւ բջիջների նորմալ գործունեությունը:

Հետազոտությունները ցույց տվեցին, որ սպիտակուցներն անհրաժեշտ են նորմալ քաշի պահպանման համար:

Ահա մի քանի սննդամթերք , որոնք թույլ կտան բուսակերներին պահպանել սպիտակուցնեի անհրաժեշտ քանակությունը, հաղորդում է Fox News-ը:

Լոբազգիներ

Ինչ էլ, որ  դուք ընտրեք լոբազգիներից, լինի դա լոբի կամ կանաչ ոլոռ, նրանք բոլորը լավն են, պարունակում են բջջանք, սպիտակուց եւ մագնեզիում: Լոբու պատրաստման ժամանակ ավելացրեք մի փոքր կոմբու, որը նրան ավելի փափուկ եւ հեշտ յուրացվող կդարձնի:

Կանեփ եւ եղեսպակի (շալֆեի) սերմեր

Այս փոքրիկ սերմերը սպիտակուցի իսկական աղբյուր են: Դրանք կարելի է ավելացնել սալաթների եւ սոուսների մեջ:

Կինոա

Ամինաթթուներ եւ սպիտակուցներ է ապահովում: Այս փոքրիկ, աննկատ բույսը կարելի է ուտել հենց այնպես, կամ ավելացնել ապուրների, բանջարեղենի եւ սալաթների մեջ:

Տերեւավոր կանաչ բանջարեղեն

Չնայած նրանք լոբազգիների նման հարուստ չեն սպիտակուցներով, միեւնույն է, դրանց քանակությունը բավարար է, ինչպես նաեւ դրանք պարունակում են ածխաջրեր, շատ բջջանք եւ հակաօքսիդանտներ:

Ավոկադո

Սպիտակուցներից բացի ավոկադոն պարունակում է նաեւ մեծ քանակությամբ C եւ E վիտամիններ,սելենիում, ցինկ, կարոտինոիդներ եւ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք պաշտպանում են բորբոքումից: