Մի շարք դեղագործական ընկերություններ այս տարվա ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ պայքարում են դոպինգի դեմ՝ նրանք  դեղամիջոցների մասին արտադրական գաղտնիք համարվող տեղեկություններ են տալիս:

Դեղերի արտադրողների շարքից GlaxoSmithKline, Amgen и Roche ընկերությունները հակադոպինգային չինովնիկների հետ սկսել են կիսվել իրենց կողմից արտադրվող փորձարարական դեղամիջոցների գաղտնի հետազոտություններով եւ տվյալներով:

Սերտ համագործակցությունը սկսվում է, երբ մարզիկները դուրս են գալիս սովորական դեղամիջոցների սահմաններից, ինչպիսիք են՝ անաբոլիկ ստերոիդները, եւ  անցնում են արտադրողականությունը բարձրացնող ավելի զարգացած դեղամիջոցների, որոնց բաղադրատոմսերն առաջին անգամ մշակվել են իրենց լաբորատորիաներում:

«Եթե դուք ուզում եք իմանալ, թե ո՞ր մարզիկն է դոպինգ ընդունում, կարեւոր է, որ դուք համագործակցեք դեղագործական ընկերությունների հետ »,- ասում է Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության գիտական տնօրեն Օլիվյե Ռաբինը, տեղեկացնում է Newsmax Health-ը։  

Այս կազմակերպությունն իրականացնում է Օլիմպիադայի  եւ այլ միջազգային մրցույթների թեստավորման  ստանդարտների վերահսկողություն:

Հակա- դոպինգ դեղագործական գործունեությունը 2012 թվականին դուրս  է եկել նոր մակարդակ, երբ GlaxoSmithKline  ընկերությունը  տրամադրել է 30 միլիոն դոլար արժողությամբ լաբորատորիա՝ Լոնդոնում ամառային Օլիմպիական խաղերի մասնակիցների թեստավորման համար: Սա առաջին դեպնք էր, երբ մասնավոր հովանավորը օլիմպիական խաղերին  այսպիսի ծրագիր էր հովանավորել: