Դու մինչեւ ականջներնդ սիրահարված ես ամուսնուդ, բայց երեխայի ծնվելուց հետո հանկարծ ձեր հարաբերությունները սկսում են քանդվել: Անքուն գիշերները, գործերի անվերջ շարանը, եւ ժամանակի բացարձակ բացակայությունը խաչ են քաշում ցանկացած տիպի հարաբերությունների վրա:
«Շատ երջանիկ ընտանիքների զարմանալի գաղտնիքները» գրքի հեղինակ եւ համաճարակաբան Շանտի Ֆելդհանը պնդում է, որ շատ կարեւոր է միասին շատ ժամանակ անցկացնել, նույնիսկ ոչ պաշտոնական պայմաններում: Այդ պատճառով, եթե դուք ժամանակ չունեք գիշերային հանդիպումների համար, շփման համար միջոց գտեք:
Հաշվելու փոխարեն , թե ինչքան գործ եք դուք արել, եւ ինչքան չի արել ձեր զուգընկերը, փորձեք մտածել այն մասին, թե ինչքան բան է նա արել ձեզ համար, եւ դուք հավանաբար կցանկանաք փոխադարձությամբ պատասխանել նրան, խորհուրդ է տալիս Ջուլի Ռեվելենտը, գրող եւ երկու երեխայի մայրը:
Միմյանց քնքուշ խոսքեր ասեք, եւ դուք կպահպանեք ձեր փոխհարաբերությունները, նույնիսկ եթե դուք արտահայտված սթրեսի մեջ եք, ասում է Ֆելդմանը: Իսկ երբ դուք շնորհակալություն եք հայտնում տղամարդուն, նա զգում է, որ դուք նրան գնահատում եք, հարգում եւ վստահում եք նրան: Իսկ կանայք ցանկանում են իրենց սիրված զգալ, այդ պատճառով զգացմունքների արտահայտումը եւ նուրբ հաղորդագրությունը կարող են օգնել նրան հանգստանալ:
Զվարճացեք՝ հեռուստացույց դիտեք, նոր համատեղ հոբբի գտեք կամ խաղեր խաղացեք:
Պլանավորեք սեքսը՝ «Պլանավորեք սեքսը- նոր նախերգանք երիտասարդ ծնողների համար»,- ասել է բժիշկ Ֆրանսին Լեդերը, Քալիֆորնիայի նահանգի, Լոս Անջելեսի կլինիկական հոգեբանը: Իհարկե դա ռոմանտիկ չէ, բայց փոքր երեխա ունենալու ժամանակ միակ տարբերակն է, որ դա տեղի կունենա: Տրամադրություն չունե՞ք։ Ժամանակ գտեք մտերմության եւ քնքշանքի համար, կամ ուղղակի ձեռք ձեռքի բռնեք:
Միմյանց հաճոյախոսություններ արեք: Երբ դուք լարված եք անքուն գիշերից հետո, շատ հեշտ է քննադատել զուգընեկորջ թերությունները, բայց եթե դուք երկուսդ էլ գիտակցում եք, որ ճիշտ բան եք արել եւ սկսեք գովել միմյանց, դուք լավ եւ ամուր հարաբերություններ կպահպանեք:
Հաճախակի կատակեք: Աշխատանքի լրջության եւ երեխաների դաստիարակման ընթացքում պետք է ժամանակ գտնել ուրախանալու եւ կատակների համար: Կատակներ պատմեք միմյանց, ծիծաղելի ֆիլմ դիտեք միասին, եւ հաճախ ծիծաղեք միասին:
Օգնություն խնդրեք: Գիշերը երեխաներին թողեք տատիկի տանը, կամ, եթե հնարավորություն կա դայակ գտեք, որպեսզի դուք եւ ձեր ընկերը կարողանաք միասին ինչ-որ տեղ գնալ:






