Քառասուն տարեկանից բարձր մարդկանց կեսը վահանաձեւ գեղձի վրա հանգույցներ ունի, պնդում են Քլիվլենդի հիվանդանոցի գիտնականները։ Նման խնդիր ունեցող մարդկանց թիվը չի ավելացել, ուղղակի սկսել են նրանց ավելի լավ եւ ավելի վաղ ախտորոշել։
Ինչպես նշել է էնդոկրինոլոգ Քրիստիան Նասրը, ներկայումս շատ հաճախ նման հանգույցներ են հայտնաբերում հետազոտման գերձայնային եւ այլ մեթոդների միջոցով, օրինակ՝ վզի զարկերակի ստուգման։
Նման հանգույց նկատելով բժիշկները պարզում են՝ դա բարորակ է, թե չարորակ։Այդ նպատակով նրանք նուրբ ասեղներով մի քիչ արյուն են վերցնում հանգույցից՝ որոշելու, թե ինչ բջիջներ են պարունակվում դրանում։ Ոմանք այդ պրոցեդուրան շփոթում են բիոպսիայի հետ, բայց դա բիոպսիա չէ, պնդում է բժիշկ Նասրը։ Ընդհանուր առմամբ այդ գործընթացը ցավոտ չէ, սակայն որոշ հիվանդներ խնդրում են իրենց լիդոկային ներկարկել տեղային անզգայացման համար։
Այդ անալիզի արդյունքում ինչ պատասխան կարելի է ստանա եւ ինչ է հետեւում դրան․
• Ամուր կամ հեղուկով լցված հանգույցների մեծամասնությունը (մոտ 70 տոկոսը) բարորակ են, նշում են մասնագետները։ Ախտորոշման ընթացքում սխալի հավանականությունը 1-5 տոկոս է, դրա համար էլ նույնիսկ եթե անալիզը ցույց է տվել, որ ամեն ինչ կարգին է, բժիշկները խորհուրդ են տալիս 6 ամիս անց կրկնակի հետազոտություն կատարել հանգույցների չափը տեսնելու համար։ Եթե հանգույցները չեն մեծացել, եւս մեկ Գերձայնային հետազոտություն կանեն 18 ամիս անց։
• Դեպքերի 5 տոկոսում նուրբ ասեղով ասպիրացիայի արդյունքները հաստատում են քաղցկեղի առկայություն, սակայն սխալի հավանականությունը 1-5 տոկոս է։ Եթե վահանաձեւ գեղձի պապիլյար կարցինոման հաստատվի, բժիշկները կարող են խորհուրդ տալ տիրեոիդեկտոմիա անել՝ վահանձեւ գեղձի ամբողջական հեռացում կամ էլ լոբեկտոմիա՝ գեղձի մասնակի հեռացում, եթե ուռուցքի տրամաչափը 1-2 սանտիմետրից մեծ չէ։
• Դեպքերի 5-10 տոկոսում բժիշկները բշտիկային ուռուցք են կասկածում, ինչը նշանակում է, որ հիվանդը քաղցկեղ զարգացնելու մոտավորապես 30 տոկոս հնարավորություն ունի։ Այդ դեպքում բժիշկները կցանկանան կամ կրկնակի հետազոտություն անցկացնել եւ գնահատել ռիսկերը կամ էլ կառաջարկեն հեռացնել վահանաձեւ գեղձի վնասված մասը։
• Դեպքերի 2-5 տոկոսում բժիշկները կարող են պապիլյար քաղցկեղ կասկածել։ Հիվանդին կարող են առաջարկել, որ հեռացվի ամբողջ վահանաձեւ գեղձը կամ էլ դրա մի մասը։
• Դեպքերի 1 տոկոսում բժիշկները վահանաձեւ գեղձի մեդուլյար քաղցկեղ են հայտնաբերում կամ էլ անապլաստիկ քաղցկեղ (արագ կիսվող բջիջներ)։ Ամենից հավանականն այն է, որ հիվանդին կառաջարկեն հեռացնել վահանաձեւ գեղձը։
• 5-10 դեպքերում անալիզի արդյունքներն անհասկանալի են լինում, բայց անհրաժեշտ է լինում այն կրկնել։






