Կանադական Գալիֆաքս քաղաքի երեք բնակիչ, որոնք ընտանեկան հարաբերությունների մեջ են, որոշել են ընդհանուր երեխա ունենալ։ Տղամարդիկ դիտարկում են երեխա որդեգրելու եւ փոխնակ մայրության տարբերակները։
29-ամյա Շեյն Կուրանը եւ 27-ամյա Ադամ Գրանտն արդեն ամուսնացած էին, երբ գիշերայի ակումբում ծանթացան 29-ամյա Սեբաստիան Տրանի հետ»։ 2012-ից կանադացիները սկսել են միասին ապրել։ Որպեսզի Տրանն իրեն երրորդ ավելորդ չզգար, զույգն ամուսնալուծվեց։
«Մենք երկու հարազատ քույր ունենք, որոնք պատրաստ են մեր ապագա երեխայի համար փոխնակ մայր դառնալ։ Նրանք գրեթե կռվում են՝ որոշելու, թե իրենցից ով է մեզ համար անելու դա», - պատմել է Կուրրանը։
Տղամարդիկ բացատրել են, որ ուզում են միախառնել իրենց գեները, որպեսզի երեխան նման լինի իրենցից յուրաքանչյուրին։ Բայց նրանք չեն բացառում որդեգրման հնարավորությունը, տեղեկացնում է Metro-ն։
Եռակի միության մասնակիցները պատմել են, որ գոհ են իրենց գործընկերությունից։ Նրանք ամեն ինչ միասին են անում. Ընթրում են, իրար ընտանի կենդանիներին են հոգ տանում եւ միասին քնում են «արքայական» չափի անկողնում։






