Միջազգային հետազոտական խումբը, հատուկ մշակված խցիկի միջոցով,1-ին տիպի շաքարային դիաբետ ունեցող հիվանդին փոխպատվաստել է կղզյակային բջիջներ: Նոր տեխնիկան հնարավորություն կտա խուսափել իմունոսուպրեսորների կիրառումից՝ թույլ տալով կղզյակային բջիջներին գործել եւ ինսուլին արտադրել: Հետազոտողները բացատրեցին, որ այդ խցիկները «թաքցնում» են փոխպատվաստված կղզյակային բջիջները օրգանիզմի իմունային համակարգից:

Մարդու մոտ կղզյակային բջիջները գտնվում են ենթաստամոքսային գեղձում: Այս բջիջների հիմնական գործառույթներից մեկն է  ինսուլին հորմոնի արտադրությունը, որն անհրաժեշտ է սննդում պարունակվող ածխաջրերի յուրացման համար: Աուտոիմունային հիվանդություն հանդիսացող 1-ին տիպի շաքարային դիաբետով մարդկանց մոտ կղզյակային բջիջներն ոչնչացվում են սեփական իմունային համակարգի կողմից:

«Փոխարինող բջիջները փոխպատվաստելու համար, առաջին հերթին պետք է իմունոսուպրեսիայի միջոցով կարգավորել իմունային համակարգի ռեակցիան օտարածին բջիջների վրա», - բացատրեց հետազոտության համահեղինակ դոկտոր Նորման Բլոկը:

Նա պատմեց, որ հետազոտության խմբի ղեկավար դոկտոր Ստեֆան Բորնշտեյնը գտել է օտարածին բջիջների փոխպատվաստման եւ առանց իմունոսուպրեսորների (իմունային համակարգը ճնշող) օգտագործման դրանց պաշտպանման նոր մեթոդ: Իմուն համակարգի ճնշման համար նախատեսված դեղորայքի օգտագործումը կապված է բարձր ռիսկի եւ կողմնակի էֆեկտների հետ: Հետազոտությունը հրատարակվել էր Proceedings of the National Academy of Sciences, տեղեկացնում է  News Max.

Այսպիսով 1-ին տիպի Շաքարային Դիաբետով հիվանդների օրգանիզմը չի արտադրում բավարար քանակությամբ գործող կղզյակային բջիջներ, հետեւաբար չի սինթեզվում բավարար քանակությամբ ինսուլին: Հիվանդները պետք է յուրաքանչյուր օր ինսուլին ստանան, սակայն ավելի բարդ խնդիր է հանդիսանում ինսուլինի պահպանումը բավարար մակարդակի վրա: Ինսուլինի քանակի շատ բարձր մակարդակը իր հերթին կարող է  բերել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի իջեցման, որն էլ կբերի ջղաձգումների, ընդհուպ՝ մահվան: Մինչդեռ ինսուլինի շատ ցածր մակարդակը կբերի արյան մեջ շաքարի քանակի ավելացման, որն էլ հղի է բազմաթիվ բարդություններով, ինչպիսիք են տեսողության հետ կապված խնդիրներ եւ երիկամների հիվանդություններ:

Քանի որ մեր օրերում կղզյակային բջիջները կարող են փոխպատվաստվել միայն իմունոսուպրեսորների կիրառումով, այսպիսի միջամտությունը հնարավոր է դժվար կարգավորվող դիաբետ ունեցող հիվանդերի մոտ, ում արյան մեջ շաքարի մակարդակը կարող է ընկնել կյանքի համար վտանգ ներկայացնող մակարդակի:

Դա կապված է այն բանի հետ, որ իմունոսուպրեսորներն ունեն պոտենցիալ վտանգավոր կողմնանկի էֆեկտներ, այդ թվում նաեւ որոշ քաղցկեղային հիվանդություններ առաջացնելու ունակություն:

Որպեսզի փոխպատվաստման միջամտությունը հնարավոր լինի իրագործել ավելի մեծ շրջանակներում, հետազոտողները կղզյակային բջիջների համար մշակել են հատուկ կիսաթափանցելի խցիկներ, որոնք, հեղինակների կարծիքով, թույլ չեն տա, որպեսզի իմունային համակարգը «տեսնի» օրգանիզմ թափանցած օտարածին բջիջները:

Նմանատիպ սարքը փոխպատվաստվել էր 63-ամյա մի տղամարդու, ով արդեն 53 տարի է 1-ին տիպի շաքարային Դիաբետ ուներ: Արյան անալիզը այսպես կոչված C պեպտիդի հայտնաբերման համար, ցույց տվեց, որ նրա օրգանիզմը սեփական ինսուլին չի արտադրում:Cպեպտիդը իրենից ներկայացնում է ինսուլինի արտադրության կողմնակի պրոդուկտ եւ գիտական հետազոտություններեում հաճախ օգտագործվում է դիաբետի հաջող բուժման գնահատման համար: Եթե C պեպտիդի մակարդակը աճում է, դա նշանակում է, որ ավելանում է ինսուլինի արտադրությունը: Տրանսպլանտատի ռեցիպիենտի մոտ դիտվել էր  C պեպտիդի ոչ այնքան բարձր մակարդակ, մինչդեռ C պեպտիդի եւ ինսուլինի մակարդակը բարձրացել էր ի պատասխան գլյուկոզայի ներարկման:Որոշ ժամանակ անց իսինսուլինի մակարդակը կայունացավ, բայց ոչ այն մակարդակի, որ ամբողջությամբհրաժարվի ներարկումից:

Ինչն է նշանակալի, որ 10  ամիս անց, նույնիսկ ակնարկ չկար, որ օրգանիզմը «կասկածում է» օրգանիզմում օտար բջիջների առկայության մասին: Չկար նաեւ նոր բջիջների մերժման եւ  կղզյակային բջիջների վրա իմունային համակարգի հարձակման նշաններ:

Տրանսպլանտատը պարունակում էր նորմալ փոխպատվաստման համար անհրաժեշտ կղզյակային բջիջների միայն կեսը: «Մենք ունեինք մեկ ենթաստամոսքային գեղձի սահմանափակ քանակով բետա բջիջներ». - բացատրում է Մայամիի համալսարանի պրոֆեսոր Բլոկը: Կղզյակային բջիջների սահմանափակ քանակությունը դրանց լայնակի փոխպատվաստման համար ագգելք հանդիսացող հաջորդ խոչընդոտն է:Բլոկը հայտարարեց նաեւ, որ այս աշխատանքի ժամանակ կիրառվող սարքը թույլ կտա լուծել նաեւ այս խնդիրը:

«Եթե նշված սարքավորումը պաշտպանում է կղզյակային բջիջներն իմունային համակարգից, ապա արդեն նշանակություն չունի թե ինչպիսի կղզյակային բջիջներ փոխպատվաստել՝ մարդկային թե խոզի: Անցումը քսենոտրանսպլանտացիային կարող է դառնալ առաջընթացի հաջորդ քայլը, որը թույլ կտա փոխպատվաստել անսահմանափակ քանակությամբ կղզյակային բջիջներ, որոնք արտադրում են մարդկային ինսուլինի նման ինսուլին»

Քսենոտրանսպլանտացիան՝ կենդանական բջիջների, հյուսվածցների եւ օրգանների փոխպատվաստումն է մարդուն: