Y-քրոմոսոմը հաճախ ընկալվում է որպես արական սեռը որոշող քրոմոսոմ: Հիմա գիտնականները կարծում են, որ մկներին Y- քրոմոսոմի երկու գեն է անհրաժեշտ՝ սերունդների հայր դառանալու համար:

Այս բացահայտումները թույլ կտան անպտուղ տղամարդկանց (ազոսպերմիայով տառապող) երեխաներ ունենալ, կարծում են հետազոտողները:

Գիտնականները տեղավորել են Y-քրոմոսոմի երկու գեն մկների սաղմի մեջ, եւ տեսել, որ սաղմերը զարգանում եւ դառնում են նորմալ մկներ, որոնք կարող են սերունդ ունենալ առանց էգերի՝ հատուկ վերարտադրողական տեխնոլոգիաների միջնորդությամբ:

Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ երբ TDF անունով գենը տեղադրվում է գերի սաղմի մեջ, դա փոխում է փորձարկվող կենդանու ճակատագիրը: Նույնիսկ չնայած այն բանին, որ դրանք ունեն երկու X-քրոմոսոմ, վերածվում են երկու որձի: նրանց մոտ սերմնածորանների եւ սերմնաբջիջների նախորդող ՝ սպերմատոգենները զարգանում են, բայց այնուամենայնիվ չեն վերածվում սերմնաբջիջների:

Նոր հետազոտությունում գիտնականներն ավելացրել են Y-քրոմոսոմի ուրիշ գեներ: Փորձերի եւ սխալների միջոցով գիտնականներն արդյունքում պարզել են, որ Eif2s3y անունով գենը նպաստում է սպերմատոգենից սպերմատիդի զարգացմանը, ոչ հասուն սերմի, ինչը նշանակում է, որ  մկները, այնուամենայնիվ, չեն կարող սերնուդ ունենալ:

Այդ պատճառով գիտնականները ներմուծել են այդ սպերմատիդները անմիջապես ձվաբջջի մեջ: Նրանք բացահայտել են, որ այս մեթոդի օգնությամբ կարող են հաջողությամբ բեղմնավորել ձվաբջիջը, ինչի արդյունքում ստացվում է կենսունակ սերունդ:

Չնայած այս մեթոդի հայտնաբերմանը, այնուամենայնիվ այն կիրառելի չէ մարդկանց համար: Չնայած՝ աշխատանքի հաջողությունը կարող է ապագայում հաշվի առնվել տղամարդկանց անպտղության բուժման հարցում: