Ներքոհիշյալ ռենտգեն-նկարները ցույց են տալիս, թե ինչպես է սմարթֆոններից ունեցած կախվածության պատճառով անգամ 7-ամյա երեխաների մոտ կուզ առաջանում։ Ավստրալացի մանուալ թերապեւտ Ջեյմս Քարթերի խոսքով, երբ մարդիկ ժամերով կռացած են մնում հեռախոսների կամ պլանշետների վրա,  նրանց ողնաշարը սկսում է ծռվել։ Ավելին՝ ծուռ ողնաշարը 21-րդ դարում իսկական համաճարակ է դարձել։

Քարթերի խոսքով՝ վերջին մի քանի տարվա ընթացքում արհեստական կուզիկություն ձեռք բերած մարդկանց թիվը էապես աճել է, ընդ որում, այդ հիվանդների կեսից ավելին դպրոցական երեխաներ են։ Նրանցից շատերը բողոքում են գլխացավերից, իսկ բուժզննումից հետո պարզ է դառնում, որ ցավի պատճառը ողնաշարն է, հատկապես վզի հատվածը։

Քիչ չեն այն դեպքերը, երբ սմարթֆոններից օգտվելիս սխալ դիրքով նստելուց առաջացած խնդիրները անհրաժեշտ է լինում ուղղել վիրահատության միջոցով։ Բժիշկները նշում են, որ այդ դիրքով նստելուց առաջացող վտանգը կարելի է նվազագույնի հասցնել վարժությունների եւ առողջ ապրելակերպի միջոցով։