Վարակումից հետո առաջացած ուղեղի բորբոքումը կարող է բացասական ազդել  տարածական ընկալման ձեւավորման վրա, բացահայտել  են Մեծ Բրիտանիայի հետազոտողները:

Հետազոտության ղեկավար Նիլլ Հարիսսոնը եւ նրա թիմը 20 առողջ կամավորների ներմուծել են կամ աղաթթվի թույլ լուծույթ կամ հակատիֆային պատվաստանյութ:

Նրանք օգտագործել են ֆտորդեզոքսիգլյուկոզային (ՖԴԳ)  պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիա ՊԷՏ՝ ներարկումից առաջ եւ հետո ուղեղի հատվածները զննելու եւ բորբոքումը չափելու համար:

Մասնակիցների տարածական հիշողությունը փորձարկվել է  յուրաքանչյուր սկանավորումից հետո  մի շարք վիրտուալ առաջադրանքների օգնությամբ:

 ՖԴԳ-ՊԷՏ սկանավորման ժամանակ հետազոտողները բացահայտել են, որ բորբոքումից հետո  ուղեղի շրջանում տեղի է ունեցել  գլյուկոզայի նյութափոխանակության նվազում, որը կոչվում է միջային քունքային շրջան (ՄՔՇ):

Գլյուկոզայի նյութափոխանակության նվազումից հետո մասնակիցներն այդքան էլ լավ չեն հաղթահարել տարածական հիշողության խնդիրները:  Նույնիսկ չափավոր  վարակները կարող են տարածական հիշողության վատացում առաջացնել:

«Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ ուղեղի բորբոքման հանգեցնող մրսածությունը կամ գրիպը  կարող են հիշողության խանգարումներ առաջացնել»,- ասում է բժիշկ Հարիսոնը, չնայած նա մատնանշում է, որ դժվար թե երիտասարդների եւ  առողջ մարդկանց մոտ ներարկումից հետո երկարատեւ կողմնակի ազդեցություններ լինեն:

Բայց այս ենթադրությունները կարող են նշանակություն ունենալ ծեր մարդկանց համար: Թիմը ցանկանում է դիտարկել, թե  ին՞չ դեր կարող է խաղալ բորբոքումը թուլամտության ժամանակ, եւ ինչպես գրիպի նման վարակները կարող են ազդել նրա ընթացքի վրա:

Բժիշկ Հարրիսոնը հույս ունի, որ իր թիմի նոր  արդյուքները կարող են նոր դեղամիջոցների մշակման հանգեցնել, որոնք կարող են բուժել թուլամտությունը՝ ազդելով իմունային համակարգի վրա: