Ոմանց թվում է, թե իրենք կանացի կրծքի մասին ամեն ինչ գիտեն, սակայն իրականում դա այդպես չէ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ կրծքի մասին.
1. Վազքը վնասակար է կրծքերի համար
Կանանց կուրծքը ժամանակի ընթացքում կորցնում է իր առաձգականությունը, իսկ վազքի նման ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, ավաղ, արագացնում են այդ գործըթնացը: Սակայն դա իհարկե նստակյաց կենսակերպն արդարացնելու առիթ չէ, վազել կարելի է օրինակ հատուկ ներքնազգեստով, որը ամուր կպահի կուրծքը:
2. Փորի վրա քնելիս՝ կրծքի տձեւացումն առասպել է
Հակառակ տարածված տեսակետին՝ փորի վրա քնելը կուրծքը չի տձեւացնում: Սակայն փորձագետները, միեւնույն է, խորհուրդ են տալիս կողքի շրջված քնել:
3. Բազմակի պտուկներ
Մարդկանց մոտավորապես 6 տոկոսը ծնվում է կրծքի հյուսվածքների անոմալիաներով, որոնք ավելորդ պտուկների տպավորություն են թողնում: Ընդ որում դրանք ոչ միշտ են կրծքերի շրջանում գտնվում
4. Մեծ կրծքերով կանայք աղքատներին են դուր գալիս
2013 թ. անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ճոխ կրծքով կանայք հիմնականում դուր են գալիս այն տղամարդկանց, որոնք ֆինանսական խնդիրներ ունեն: Որքան քիչ է վաստակում տղամարդը, այդքան ավելի շատ են նրան դուր գալիս մեծ կրծքերով կանայք:
5. Համաչափություն
Իդեալական համաչափ կուրծք թերեւս միայն նկարների վրա կարելի է տեսնել: Իսկ սովորական կանանց մեծ մասի մոտ ձախ կուրծքն աջից խոշոր է լինում:
6. Ավելորդ մազեր պտուկների շուրջ
Թխահեր կանայք բավականին հաճախ են նաեւ պտուկների վրա ու դրանց շուրջ ավելորդ մազեր ունենում:
7. Կրծքի քաղցկեղ
Կրծքի քաղցկեղը կանանց շրջանում ամենաշատ ախտորոշվող քաղցկեղի տեսակն է: Սակայն հետաքրքիր է, որ թոքերի քաղցկեղն ավելի շատ կանանց է սպանում, քան կրծքի քաղցկեղը:
8. Կրծքի պլաստիկ վիրահատություն
Պլաստիկ վիրաբույժների տվյալներով, կրծքի մեծացումը կանանց շրջանում ամենամեծ պահանջարկ վայելող պլաստիկ վիրահատությունն է:
9. Սիլիկոնե իմպլանտները չեն այրվում
Դիակիզման մասնագետները հայտնել են, որ մահացած մարդու մարմինը այրելուց հետո մնում են միայն ոսկորները ու մետաղը: Բայց պարզվում է, որ սիլիկոնե իմպլանտները նույնպես չեն այրվում ու դիակիզումից հետո դրանցից ժելատինե զանգված է մնում:
10. Միլիարդներ կրծքկալների համար
Ամեն օր աշխարհում 4 միլիոն կրծքկալ են արտադրում: Ամեն տարի կրծկալներ գնելու նպատակով շուրջ 16 միլիարդ դոլար է ծախսվում:






