Ընդունված է համարել, որ պոռնոգրաֆիական նյութերի հիմնական սպառողները տղամարդիկ են: Սակայն ամեն երրորդ կինը խոստովանել է, որ կանոնավոր կերպով՝ շաբաթը մեկ պոռնոգրաֆիական ֆիլմ է դիտում: 

Բրիտանացի 43-ամյա լուսանկարիչ Ամանդա դե Կադենեն  Marie Claire ամսագրի հետ համատեղ սոցիոլոգիական հետազոտություն է կատարել՝ ուսումնասիրելով ժամանակակից կանանց վերաբերմունքը պոռնոգրաֆիային:  Այդ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տվյալ ժանրի երկրպագուհիների մեծ մասը էրոտիկ տեսանյութերը նայում է մենակ՝ սեփական հաճույքի համար, ոչ թե զուգընկերոջ հետ: 

«Սեփական սեքսուալությունը խթանելու համար պոռնոգրաֆիական նյութերի օգտագործումը մեծ չափով տարբերվում է նրանից, ինչ մենք ավանդաբար լսում ենք, ասում է Ամանդա դե Կադենեն:  Ընդունված է համարել, որ կանայք երբեմն պոռնո են նայում միայն զուգընկերոջը հաճույք պատճառելու համար եւ նրա հետ միասին:  Իսկ երբ մենակ են, նման բաներով չեն հետաքրքրվում:  Սակայն մեր հարցմանը մասնակցած կանանց մեծ մասը շաբաթն առնվազն մեկ անգամ պոռնոգրաֆիական ֆիլմ է նայում հենց իր հաճույքի համար»:

Հետազոտողները գեղեցիկ սեռի 3 000 ներկայացուցչի են հարցեր տվել: Այդ կանանց 31%-ը ամեն օր պոռնո է դիտում, իսկ 30%-ը նման տեսանյութեր դիտում է միայն ամիսը մեկ: Պոռնոյի սիրահարների 62%-ը դա անում է սմարթֆոնների օգնությամբ: Հարցմանը մասնակցածների 70%-ը 18-ից 34 տարեկան է եղել: