Ամերիկացի գիտնականները մի շարք փորձարկումներ են իրականացրել՝ պարզելու, թե որ ոչ ալկոհոլային խմիչքն է առավել վնասակար մարդու օրգանիզմի համար:
Ինչպես գրում է The Global News-ը, Էրիկ Սթայսի ղեկավարությամբ աշխատող փորձագետների խումբը պարզել է, որ ամենավտանգավորը կաթնային կոկտեյլներն են. դրանցում շաքարի եւ ճարպի շատ մեծ չափաքանակ է պարունակվում:
Միջնակարգ դպրոցի 100 աշակերտի մասնակցությամբ իրականացված հետազոտության ընթացքում աշակերտներին առաջարկվել է խմել շոկոլադի համով վերոհիշյալ ըմպելիքը, եւ մասնագետներն այն եզրակացության են հանգել, որ այդ կոկթեյլը երեխայի օրգանիզմի վրա ազդում է այնպես, ինչպես թմրանյութերը: Դա տեղի է ունենում շաքարի հսկայական չափաքանակի պատճառով, որը խթանում է հաճույքի կենտրոնը:
Ավելին, մեկ բաժին կաթնային կոկթեյլում առկա է կալորիաների այն քանակը, որն անհրաժեշտ է մարդուն մեկ օրվա ընթացքում, ինչպես նաեւ՝ ճարպերի այնպիսի քանակություն, որը երեք անգամ գերազանցում է նորմը: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ, որ շաքարն ու կաթնային ճարպերը բավականին վտանգավոր համադրություն են, հաճախ օգտագործելու դեպքում նման կառնուրդը կարող է ճարպակալման պատճառ դառնալ:






