Հոգնածություն, դեպրեսիա ե՞ք զգում: Դժվար է կենտրոնանա՞լ: Մոռացե՞լ եք ինչ է սերը: Դուք կարող եք լինել տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող տղամարդկանցից մեկը:
Տեստոստերոնի մակարդակը բարձր է լինում, երբ տղամարդը երիտասարդ է, եւ սկսում է անշեղորեն իջնել 30-ից հետո: Բացի սեռական ֆունկցիայից, տեստոստերոնն անհրաժեշտ է մկանների, ոսկրերի եւ ճարպի հավասարաչափ բաշխման համար:
Բացի սեռական ֆունկցիայի փոփոխությունից եւ մկանային զանգվածի փոքրացումից եւ ոսկրային հյուսվածքի խտության նվազեցումից, տեստոստերոնի ցածր մակարդակը կարող է պատասխանատու լինել մի մեծ խումբ խնդիրների, այդ թվում «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման համար: Տեստոստերոնային հավելումները դեռ վաղուց գոյություն ունեն, բայց դրանց անվտանգությունը կասկած է հարուցում, իսկ որոշ տղամարդկանց այն նույնիսկ հակացուցված է, հաղորդում է Newsmax Health-ը։ Բարեբախտաբար կան տեստոստերոնի մակարդակը բարձրացնող բնական մեթոդներ:
Ազատվել ավելորդ կիլոգրամներից: Հավելյալ ճարպը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, հատկապես , եթե այն տեղաբաշխված է որովայնի շրջանում:
Երկրպագեք ձեր սիրելի թիմին:Հետազոտողները բացահայտել են, որ խաղի ժամանակ տղամարդ երկրպագուների մոտ տեստոստերոնի մակարդակը ավելում է 20%-ով:
Մեկ բաժակ սուրճ խմեք: Կոֆեինը էներգիա է հաղորդում, ինչպես նաեւ բարձրացնում տեստոստերոնի մակարդակը:
Վիտամին D խմեք: Գիտնականները ենթադրում են, որ վիտամին D կանխարգելում է օրգանիզմում տեստոստորենի փոխակերպումը էստրոգենի, եւ միեւնույն ժամանակ, ավելի զգայուն է դարձնում մակերիկամներում տեղակայված ընկալիչները (որոնք տեստոստերոն են արտադրում ):
Խուսափեք սթրեսից: Սթրեսի ժամանակ տեղի է ունենում կորտիզոլ հորմոնի ձերբազատում, որն էլ արգելակում է տեստոստերոնի ազդեցությունը:
Լավ քնեք: Ինչքան շատ եք դուք քնում, այդքան ավելի շատ տեստոստերոն է շրջանառում ձեր արյան մեջ:
Վարժություններ արե՛ք: Ցանկացած տիպի ֆիզիկական վարժությունները բարձրացնում են տեստոստերոնի մակարդակը:
Շատ ընկույզ կերեք: Նուշը, բրազիլական ընկույզը, հունական ընկույզը եւ գետնանուշը՝ բոլորը հավասարապես դրական են ազդում տեստոստերոնի ձերբազատման վրա:






