Անկախ այն բանից, կհաղթեն մարզիկները թե ոչ, ձմեռային Օլիմպական խաղերի ժամանակ այս տարի անկասկած մեծ քանակությամբ կալորիաներ են այրելու դահուկներ եւ չմուշքներ քշելու, ցատկելու եւ մրցումների մասնակցելու ժամանակ:
Բայց ձմեռային սպորտաձեւերից ո՞րն է ավելի շատ կալորիա այրում։
Համաձայն ստանդարտացված տարբեր գործունեությունների ժամանակ այրված կալորիաների սանդղակի, այդ սպորտաձեւը դահուկավազքն է:
Հետո գալիս է գեղասահքը, որը 10 րոպեների ընթացքում այրում է 245 կալորիա, իսկ չմշքավազքը 10 րոպեի ընթացքում այրում է 230 կալորիա:
Հետո ըստ ցուցակի հաջորդում են լեռնային դահուկները, որոնք 10 րոպեում այրում են մոտ 140 կալորիա, բոբսլեյը, որն այրում է 122 կալորիա, եւ կերլինգը՝, որն այրում է 70 կալորիա:
Մինչդեռ երկրպագուները 10 րոպեում այրում են 60 կալորիա:
Դահուկավազքը, գեղասահքը կամ չմշքավազքը աէրոբ գործունեության ձեւեր են, որոնք մեծ քանակությամբ թթվածին են պահանջում, այնպես որ նրանք ավելի շատ թթվածին են այրում, ասաց Ռիչարդ Քոթոնը՝ բուժական ֆիզկուլտուրայի մարզիչը եւ սպորտային բժշկության Ամերիկյան քոլեջի սերտիֆիկացիայի ազգային տնօրենը:
Այլ սպորտաձեւերը՝ սահնակը եւ քերլինգը, ավելի քիչ թթվածին են պահանջում եւ հետեւաբար ավելի քիչ կալորիաներ են այրում, ասել է Քոթթոնը Live Science-ին տված հարցազրույցում: Բայց այս սպորտաձեւերը ավելի շատ աթլետիզմ եւ կենտրոնացում են պահանջում, ասել է նա:






