Ճարպակալման զարգացման պատճառներից մեկը կարող է լինել այն, որ որոշ գիրամարմին մարդկանց մայրերի կաթը չափազանց մեծ քանակության հատուկ ածխաջրածիններ է պարունակել: Այս ածխաջրածինները վերահսկողության տակ են պահում երեխայի իմունային համակարգի զարգացումը:

Լոս Անջելեսի համալսարանից Մայքլ Գորանը ու նրա գործընկերները բացահայտել են ճարպակալման նկատմամբ հակման մորից երեխա փոխանցման անսովոր մեխանիզմը՝ հետեւելով 25 երեխաների աճին ու ուսումնասիրելով նրանց մայրերի կաթի բաղադրությունը նորածինների կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում:

Գիտնականները պարզել են, որ մինչեւ պինդ սննդի անցնելը երեխայի քաշը շատ մեծ կախում ունի նրանից, թե մայրերի կաթը օլիգոսախարիդների ինչ տեսակներ է պարունակում:

Այդ տեսակներից մի քանիսը , ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, նպաստում է ճարպակալմանը, մինչդեռ մյուսները, հակառակը, նվազեցնում են ավելորդ կիլոգրամներ ձեռք բերելու հավանականությունը: Օրինակ LNFPII եւ DSLNT անվանումով շաքարների մեծ քանակության առկայությունը հանգեցնում էր նրան, որ երեխան նորմայից 300-400 գրամ ավելի ճարպ էր հավաքում, իսկ LNFPI կոչվող նոյւթը , հակառակը, գրեթե նույնքան նվազեցնում էր ճարպային զանգվածը:

Հեղինակները համարում են, որ մայրական կաթում «լավ» ու «վատ» օլիգոսախարիդների խտությունը կարող է պայմանավորված լինել թե գեներով, թե երեխայի ծնվելուց հետո կնոջ սննդակարգով:

Բացի դրանից, արհեստական կերերում LNFPI–ի եւ այլ օգտակար օլիգոսախարիդների բացակայությունը կարող է բացատրել, թե ինչու են արհեստական կաթ ուտող երեխաները կրծկեր երեխաների համեմատ 10 տոկոսով ավելի հաճախ տառապում ճարպակալումով, ասված է այն հոդվածում, որը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition ամսագրում: