Միջին տարիքում նույնիսկ ցածր ինտենսիվության մարզանքները կօգնեն դանդաղեցնել բջիջների ծերացումը, պարզել են ԱՄՆ գիտնականները ։ Նրանք հետազոտել են, թե ինչպես են ֆիզիկական ծանրաբեռնվածություներն ազդում տելոմերների ՝ ԴՆԹ-ում քրոմոսոմների վերջնամասային հատվածների վրա, որոնցով որոշվում է ծերացման արագությունը։ Տարիքի հետ տելոմերների երկարությունը կրճատվում է, սակայն այդ պրոցեսը կարող է արագանալ ճարպակալման, ծխելու, ինչպես նաեւ շաքարախտի ու անքնության նման հիվանդությունների պատճառով։ Նախորդ հետազոտությունները ցւոյց են տվել, որ մարզիկներն ավելի երկար տելոմեր ունեն, քան նրանց հասակակիցները, որոնք սպորտով չեն զբաղվում։ Նույնը վերաբերում է նաեւ տարեց կանանց, որոնք օրինակ կանոնավոր զբոսնում են։
Հետազոտության ժամանակ գիտնականները ուսումնասիրել են 20-84 տարեկան 6500 մարդու գենետիկ տվյալները։ Այդ մարդիկ հայտնել են այն մասին, թե ինչքան ժամանակ են հատկացնում ֆիզիկական ծանրաբեռնվածություններին։ Պարզվել է, որ 40 տարեկանից մինչեւ 65 տարեկանը սպորտով զբաղվելը զգալիորեն դանդաղեցնում է տելոմետրերի երկարության կրճատման գործընթացը, եւ որպես հետեւանք ՝ նաեւ ծերացումը։






