Ճաղատացումը լուրջ  մտահոգության խնդիր կարող է լինել այն տղամարդկանց համար, ում մազերը թափում են։  Թեպետ եւ ճաղատացումը կանխարգելելու ոչ մի միջոց չկա, կան որոշ բաներ, որ դուք կարող եք անել հիմա մազերի կորուստը դանդաղեցնելու համար, ասում է բժիշկ Մեննի Ալվարեսը՝ Fox News հեռուստալիքի Health News-ի խմբագիրը:

Գեներ

Մազաթափություն առաջացնող գործոններն են՝

Որոշ դեղամիջոցներ

Ձեր սննդակարգի անբավարարությունը

Սթրես

Կյանքի հիմնական սթրեսորները մազերը կարող են անկենդան դարձնել, իսկ սթրեսի  վերահսկումը կօգնի դանդաղեցնել մազաթափությունը։

Ստուգեք դեղերը, որոնք դուք ընդունում եք:  Նրանք նույնպես մազաթափություն են առաջացնում: Արյունը ջրիկացնող որոշ հաբեր կարող են նման կողմնակի ազդեցություն ունենալ:

Օմեգա 3 ճարպաթթուներով հարուստ մթերքները՝  սաղմոնը եւ հունական ընկույզը, կարող են Ձեզ օգնել։ Այս մթերքները հարուստ են սպիտակուցներով եւ հանքային աղերով, որոնք կանխարգելում են  հիվանդների մազաթափությունը  քիմիոթերապիայից հետո:  Բացի դրանից,  փորձեք  ձեր սննդակարգի մեջ ներառել  երկաթի եւ վիտամին В-ի բարձր պարունակությամբ մթերքներ: