Ինքնակառավարումն ու աշխատունակությունը կարելի է մարզել ՝ մկանների նման, վստահեցնում են Նոթինգհեմի համալսարանի աշխատակիցները: Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է բարձրացնել աշխատունակությունն օրվա ըթնացքում
1. Ձեր օրը սկսեք մարզանքից
Այն մարդիկ, որոնք առավոտյան մարզանք են անում, աշխատանքային օրվա ընթացքում ավելի շատ եռանդ ու ավելի լավ տրամադրություն են ունենում: Ստիպեք, որ ձեր մարմինը շարժվի գոնե 10 րոպե ՝ այդքանը բավական է, որ արթնանաք ու տրամադրվեք աշխատանքային օրվան: Սակայն չափից ինտենսիվ մարզանքներ առավոտյան խորհուրդ չեն տրվում, քանի որ սիրտը դեռ պատրաստ չէ դրանց:
2. Խմեք մի բաժակ կիտրոնահյութ
Եթե դուք ստամոքսի ու մարսողական համակարգի խնդիրներ չունեք՝ փորձեք առավոտյան ՝ մինչեւ նախաճաշը խմել մի բաժակ ջուր՝ կիտրոնով: Կիտրոնը հարուստ է կալիումով, վիտամին Ցե-ով ու հակաօքսիդանտներով եւ ձեր օրգանիզմին եռանդ կփոխանցի:
3. Առավոտյան ժամերին հրաժարվեք հեռուստատեսությունից ու ինտերնետից
Երբ դուք սկսում եք ուսումնասիրել էլեկտրոնային փոստի հաղորդագրությունները, տեղեկատվական տեքստերը ու սոցցանցերը, դուք կորցնում եք ձեր աշխատանքային տրամադրվածությունը, ու առավոտը լցվում է ուրիշ մարդկանց ցանկություններով ու մտքերով: Շատ ավելի օգտակար է օրվա հենց սկզբից աշխատանքի տրամադրվել:
4. Լավ նախաճաշեք
Մարդիկ, որոնք ուտում են առավոտյան, ավելի քիչ են տառապում ճարպակալումից, ու նրանց մոտ արյան մեջ շաքարի մակարդակն ավելի կայուն է: Առողջ նախաճաշը ձեզ կտա եռանդ, կլավացնի ձեր կարճաժամկետ հիշողությունն ու կօգնի կենտրոնանալ աշխատանքի վրա:
5. Օրվա համար ծրագրեր կազմեք
Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշակի նպատակների ու ծրագրերի առկայությունը նպաստում է վերահսկել օրվա ընթացքը: Հստակ պատկերացրեք, թե հատկապես ինչ եք ուզում անել օրվա ընթացքում ու ինչ հերթականությամբ: Այդ դեպքում ձեզ համար ավելի հեշտ կլինի ամեն ինչ հասցնելը:






