Ավելորդ կիլոգրամների պատճառը բազմազան սննդակարգն է։ Նման կարծիք են հայտնել ԱՄՆ Թեքսասի համալսարանի եւ Ֆրիդմանի սննդի քաղաքականության եւ գիտության դպրոցի գիտնականները։ Ընդ որում, դա ավելորդ կիլոգրամներ հավաքելուն ավելի շատ է նպաստում, քան նստակյաց կենսակերպը։
Հետազոտության նպատակը եղել է մարդու մոտ շաքարային դիաբետի առաջացման ռիսկի գնահատականը։ Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 6.8 հազար կամավոր։ Նրանց վերահսկում էին 2000թ.-ից։ Յուրաքանչյուր 5 տարին մեկ գիտնականները վերլուծել են կամավորների սննդակարգի տվյալները եւ չափել են նրանց իրանը։ Կամավորներին առաջարկել են դիետա, որին նրանք հետեւել են այդ տարիների ընթացքում։ Փորձը ցույց է տվել, որ բազմազան սննդակարգով սնվող մարդկանց մոտ ճարպակալման վտանգն ավելի մեծ է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLоS ONE ամսագրում։
Գիտնականների կարծիքով այդ սննդամթերքների օգտագործումը բացասաբար է անդրադառնում նյութափոխանակության վրա։ Մարմնի զանգվածը նույն մակարդակի վրա պահելը կախված է օրգանիզմում նյութափոխանակության նորմալ ընթացքից։ Իսկ բազմազան սննդակարգը, ինչպես պարզվում է, փոխում է զարկերակային ճնշման եւ գլյուկոզայի մակարդակը։ Դա արյան շրջանառության համակարգի հիվանդությունների զարգացման պատճառ է դառնում եւ ուղեկցվում է որովայնի շրջանում ճարպի կուտակմամբ։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ անգամ առողջ, բայց բազմազան սննդամթերքներից կազմված դիետան կարող է հանգեցնել ճարպակալման։ Մի քանի տարբեր ճաշատեսակ ուտելու ցանկությունը օրգանիզմի գործունեության խանգարման հիմնական պատճառն է:






