Ավստրալացի գիտնականները փորձարարական դեղամիջոց են մշակել, որը կարող է արդյունավետ լինել նեյրոբլաստոմայի՝ երեխաների նյարդային համակարգի քաղցկեղի  դեմ պայքարում. այս հիվանդությունը զարգանում է սաղմնային նյարդային բջիջներում։ 

Ներկայումս CBL01371 կոդային անվանմամբ դեղամիջոցը փորձարկվում է հասուն հիվանդների վրա, բայց գիտնականների խոսքով, այն երեխաների նյարդային համակարգի զարգացումը դադարեցնելու ներուժ ունի։ Նեյրոբլաստոմայի լաբորատոր նմուշների վրա հետազոտության հեղինակները ցույց են տվել, որ դեղամիջոցը կարող է հենց սկզբից կանխել սաղմնային քաղցկեղը՝ դրանով ճանապարհ հարթելով ապագայում այդ հիվանդության կանխարգելման հնարավոր ռազմավարությունների մշակման համար։ 

Նեյրոբլաստոման քաղցկեղ է, որը զարգանում է չհասունացած նյարդային բջիջներից, որոնք առկա են մարմնի մի քանի մասում։  Դա վաղ մանկությունում ամենից ավելի տարածված ուռուցքի տեսակն է, որը, որպես կանոն, ախտորոշվում է վերջին փուլերում։  Նեյրոբլաստոմայով տառապող երեխաների մոտ կեսը ագրեսիվ ուռուցքներ ունի, եւ հիվանդների կեսից քիչն է ողջ մնում նույնիսկ ինտենսիվ բուժումից հետո, դրա համար էլ ավստրալացի գիտնականների կողմից մշակված նոր դեղամիջոցը կարող է հույս տալ շատ հիվանդների եւ նրանց ընտանիքներին։ 

Նշանակալի է, որ ի տարբերություն շատ այլ քիմիաթերապեւտիկ նյութերի,  CBL0137 դեղամիջոցը չի վնասում ԴՆԹ-ն, չէ՞ որ ԴՆԹ-ի վնասվելը շատ տհաճ եւ լուրջ կողմնակի հետեւանքներ է առաջ բերում, որոնք երեխաներին վնասում են այն բանից հետո, երբ նրանք բուժվում են քաղցկեղից, նշում են փորձագետները։