Ձեռքին կապվող GeeksMe նոր սարքը մարդուն տեղեկություն է հաղորդում սեքսով զբաղվելու ինտենսիվության եւ այդ ընթացքում ծախսված կալորիաների քանակի մասին: Սարքը մշակող Geeksphone մադրիդյան ընկերության կարծիքով սեռական ակտիվությունն առողջ կենսակերպի մի մասն է, իսկ այս «խելացի ժամացույցները» կօգնեն գնահատել այդ ակտիվությունը:

Սարքը, որը 94 դոլար արժե, կարող է աշխատել 4 ռեժիմով՝ «ֆիթնես», «քուն», «սեր» ու «շրջապատ»: Եթե միացնում եք «սեր» ռեժիմը՝ սարքը հետեւում է սեքսով զբաղվելու ինտենսիվությանը ու այրված կալորիաների քանակին: Սարքը կարող է նաեւ հաշվետվություն կազմել մեկ շաբաթվա կամ ամսվա արդյունքներով:

Ընկերության ղեկավարներից մեկի՝ Սանչես Դիասի խոսքով սեքսի ժամանակ մարդը կարող է այրել րոպեում 2-ից 11 կալորիա:

«Ֆիթնես» ռեժիմում սարքը կհաշվի արված քայլերը ու այրված կալորիաների քանակը: Քնի ռեժիմում համապատասխանաբար կհետեւի արդյոք դուք լավ եք քնում ու արդյոք հագենում եք քնից: Իսկ ինչ վերաբերում է «շրջապատ» ռեժիմին՝ ապա դրա շնորհիվ Դուք կկարողանաք իմանալ, թե ինչպես են ձեր գործողություններն ազդում շրջակա միջավայրի վրա: