Չինաստանի Չժեցզյան նահանգի բնակիչ, Յան անունով 54-ամյա տղամարդը 20 տարի շարունակ վստահ էր, որ թութքով է տառապում: 21-րդ տարին տղամարդն այլեւս չի դիմացել ու որոշել է ինքնուրույն ազատվել այդ հիվանդությունից՝ դանակի միջոցով: Դրա հետեւանքով չինացին հայտնվել է հիվանդանոցում հետանցքում մնացած դանակով, հայտնում է Shanghaiist–ը:

Ի զարմանս տղամարդու՝ բժիշկները հայտնել են, որ նա առհասարակ ոչ մի թութք էլ չունի: Բայցեւայնպես հիվանդը ստիպված է եղել դիմանալ տհաճ զգացողությունների, երբ բժիշկները նրա հետանցքից դանակն էին հանում:Այնուհետեւ տղամարդուն ուղարկել են նախ հոգեբանի մոտ, հետո նոր՝ տուն:

Թե ինչպես է կոչվում այն հիվանդությունը, որով իրականում տառապում էր տղամարդը, չեն հայտնում: