ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի որակի վերահսկողության վարչությունը հաստատել է ամերիկյան «Ամգեն» ընկերության դիմումը՝ մելանոմայի բուժման համար Իմլիգիկ/տալիմոգեն լագերպարեպվեկ (IMLYGIC/ talimogene laherparepvec) կենսաբանական դեղորայքի կիրառման գրանցման վերաբերյալ:

Այս դեղորայքը գենետիկորեն միդոֆիկացված օնկոլիտիկ վիրուս է, որը մշակվել է հիվանդների մաշկը, ենթաբաշկային բջջանյութը, կամ էլ ավշային հանգույցները ախտահարած, կրկնվող ու ռեզեկցիայի չենթարկվող մելանոման նախնական վիրահատական միջամտությունից հետո տեղային բուժելու համար: Նշում են, որ «Իմլիգիկը» էականորեն չի բարելավել հիվանդների ընդհանուր կյանքի տեւողության կամ էլ ներքին օրգաններում մետաստազներ առաջացնելու ցուցանիշները:

«Իմլիգիկը» գենետիկորեն մոդիֆիկացված հասարակ հերպեսի առաջին տեսակի վիրուս է (herpes simplex virus type 1), որը նախատեսված է ուռուցքների վրա քսելու ու խթանող սպիտակուցի արտադրության համար:

Ինչպես նշել է դեղորայքների մշակման ու հետազոտման «Ամգեն» ընկերության ստորաբաժանման գործադիր փոխնախագահ Շոն Հարփերը՝  «Իմլիգիկը» օնկոլիտիկ վիրուսի գործածման առաջին հնարավորությունն է, որը հաստատվել է թե կլինիկական պայմաններում,  թե կանոնակարգող մարմինների կողմից:

«Ամգեն» ընկերությունը նաեւ ուսումնասիրում է «Իմլիգիկ» դեղամիջոցի կիրառումը՝ այլ իմունաթերապեւտիկ միջոցների հետ: