Օքսիտոցինով, այսպես կոչվող «սիրո հորմոնով» սփրեյը կարող է օգնել քաշի եւ ճարպակալման դեմ պայքարին։ Դա ցույց են տվել այն հետազոտությունները, որ կատարել են  Massachusetts General Hospital-ի մասնագետները։

Ներկայումս սփրեյն ԱՄՆ-ում կլինիկական փորձարկումներ է անցնում, ավելի վաղ հետազոտությունները ցույց էին տվել, որ ճաշից առաջ տվյալ հորմոնի փոքրիկ քանակությունը կարող է նվազեցնել ընդունվող սննդի քանակը եւ արդյունքում կարող է հանգեցնել տարեկան ավելորդ  17 կիլոգրամի կորստի, ինչը հինգ անգամ ավելին է, քան ճարպակալման դեմ այնպիսի դեղամիջոցների օգտագործման դեպքում, ինչպիսին է Օռլիստատը։

Օռլիստատը ճարպակալումից բուժելուն օգնող միակ դեղամիջոցն է, որը եւ անվտանգ է, եւ արդյունավետ։  Այն աշխատում է՝ թույլ չտալով, որ սննդի մոտ մեկ երրորդը ճարպի վերածվի։ Բայց կողմնակի էֆեկտները մետեորիզմ, ստամոքսի ցավեր եւ շատ այլ բաներ են առաջացնում։ Ճարպակալումից տառապող հիվանդների բուժման եւս մեկ տարբերակ է ստամոքսի կրճատման վիրահատությունը։ Բարիատրիկ վիրաբուժությունը կարող է շատ արդյունավետ լինել, բայց առաջարկվում է միայն մարմնի զանգվածի 40 եւ բարձր ինդեքս ունեցողների մոտ, ինչպես նաեւ լրացուցիչ ռիսկեր է պարունակում՝ ներառյալ թրոմբների առաջացումը եւ արյունահոսությունը։ Վիճակագրության համաձայն, 1000 հիվանդից 1-ը մահանում է նման վիրահատության հետեւանքով։ 

Հետազոտողները ենթադրում են, որ օքսիտոցինը ճարպակալման դեմ անվտանգ եւ ավելի արդյունավետ միջոց է։  Ուղեղը միայն սեռական հարաբերության, համբույրների եւ ծննդաբերության ժամանակ է արտադրում այս հորմոնը։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ առնետները, որոնք օքսիտոցին էին ստանում, ավելի քիչ կալորիա էին օգտագործում, մինչդեռ օքսիտոցինից զրկված մկները ավելի հաճախ էին տառապում ճարպակալումից եւ կարողանում էին նիհարել, երբ օքսիտոցինի իրենց մակարդակը վերականգնվում էր։ 

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները 140 տեղանքում գնահատում են օքսիտոցինով սփրեյի արդյունավետությունը։ Տեսություններից մեկի համաձայն, հորմոնը դանդաղեցնում է ստամոքսի  դատարկվելը, ինչի հետեւանքով մարդն իրեն ավելի երկար է կուշտ զգում։ Օքսիտոցինի էֆեկտի ավելի հավանական բացատրություններից մեկը նրա հանգստացնող ազդեցությունն է մարդու վրա, ինչի արդյունքում մարդը ավելի քիչ ցանկություն է ունենում ճարպոտ եւ վնասակար մթերք օգտագործելու։