Եվրոպացիների շրջանում Մեծ Բրիտանիայի բնակիչներն ամենամեծ մարմնի  զանգվածն ունեն՝ կանանց գրեթե մեկ քառորդը եւ տղամարդկանց ավելի քան 22%-ը տառապաում է ճարպակալումով: Հետազոտողները ենթադրում են, որ մեղավոր է սառը կլիման:  Պարզվում է, որ ճարպակալման ռիսկը բարձրացնող  մանրէները ծաղկում են ցածր ջերմաստիճանի պայմաններում, գրում է The Daily Mail-ը:

Ճարպակալման համար պատասխանատու են աղիքային մանրէների երկու տիպ՝ Bacteroidetes եւ Firmicutes:  Գեր մարդկանց մոտ ավելի շատ է Firmicutes տիպը  եւ ավելի քիչ՝  Bacteroidetes-ը: 23  տարբեր երկրներից, ներառյալ Մեծ Բրիտանիայից 1020 առողջ կամավորների շրջանում իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ  ինչքան հեռու էկվատորից, այդքան ավելի շատ են Firmicutes մանրէները:  Դատելով այս ամենից, կարելի է ասել, որ այսպես է աշխատում  բնական պաշտպանական մեխանիզմը: Ցրտի պայմաններում  մարմինը հարմարվում է ՝ բարձրացնելով մարմնի զանգվածը:  Այդ պաճառով աղիքային մանրէների առողջ փոխհարաբերությունը կարող է խիստ տարբեր լինել մարդու բնակության վայրից կախված։

Գիրության հակում ունեցող մկների վրա իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց օրգանիզմում Firmicutes-ներն ավելի շատ են։ Իսկ եթե կենդանիների մոտ ի սկզբանէ աղիքային մանրէներ չկային, ապա այն մկները, ում օրգանիզմում Firmicutes-ներն էին շատ, ավելի շատ քաշ էին հավաքում։

Իսկ երբ լիքը մարդկանց դիետայի էին նստացնում, Firmicutes-ի կոնցենտրացիան ընկնում էր, իսկ Bacteroidetes-ինը աճում քաշի նվազման հետ ուղիղ կախվածությամբ։ Ամենայն հավանականությամբ, Firmicutes-ը նպաստում է սնունդից էներգիայի ավելի էֆեկտիվ ստացմանը։ Իսկ դա ցուրտ կլիմայում ապրող օրգանիզմների առանցքային հատկությունն է։